Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բահրամ Քասեմի. Ամեն այց չէ, որ խոսում է մերձեցման մասին

Բահրամ Քասեմի. Ամեն այց չէ, որ խոսում է մերձեցման մասին
14.11.2017 | 21:18

Ամեն այց չէ, որ խոսում է մերձեցման մասին` ԱՊԱ-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Իսրայել այցին:

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա և Հայաստանը մեր հարևան այն երկրներից է, որի հետ ամենից քիչ խնդիր ունենք: Մենք չենք միջամտում պետությունների ներքին գործերին, բայց իմանալով, թե ինչ է սիոնիստական ռեժիմը, ուզում ենք զգուշացնել, որ այդ ռեժիմը փորձում է խախտել կայունությունը տարածաշրջանում: Խորհուրդ ենք տալիս հայերին ավելի ուշադիր լինել Կովկասյան տարածաշրջանում իրենց գործողությունների նկատմամբ: Ընդհանուր առմամբ, բոլոր պետությունները պետք է ուշադրություն դարձնեն այդ խնդրին», ասել է նա:

Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ