Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վիգեն Սարգսյանն ԱՄՆ-ում կայացած հանդիպումներում ներկայացրել է զինված ուժերում իրականացվող ծրագրերը

Վիգեն Սարգսյանն ԱՄՆ-ում կայացած հանդիպումներում ներկայացրել է զինված ուժերում իրականացվող ծրագրերը
15.11.2017 | 00:35

ԱՄՆ այցի շրջանակում նոյեմբերի 13-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան։ Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական կազմի առջև ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի բանակաշինության և այս փուլում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, «Ազգ-բանակ» հայեցակարգն ու դրա ներդրումը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային այլ խնդիրների։ Դասախոսության ավարտին ներկաները հարցեր են ուղղել նախարար Վիգեն Սարգսյանին։ Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի հետ։


Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում, որտեղ Վիգեն Սարգսյանը պատասխանել է ԱՄՆ հայկական լրատվամիջոցների հարցերին։ Նախարարը մանրամասն անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի առավելություններին և ներկայացրել զինված ուժերում իրականացվող ծրագրերը։
Պաշտպանության նախարարը պատասխանել է հայկական բանակի սպառազինմանը, մարտական դիրքերում ընթացող ինժեներական և տեխիկական հագեցման աշխատանքներին, ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերին, սահմանային իրադրությանը, ապրիլյան պատերազմից հետո արված հետևություններին, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին ու կարգավորման հեռանկարներին վերաբերող և այլ հարցերի։ Նոյեմբերի 13-ին Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում։ Հայկական կազմակերպությունների ղեկավարների, համայնքային գործիչների հետ հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը, համայնքի մեծաթիվ ներկայացուցիչների առջև հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է հայկական բանակի արդիականացման ծրագրերին։ Պաշտպանության նախարարը խոսել է բանակի մարտունակության և զինվորական ծառայության գրավչության բարձրացման, ռազմարդյունաբերության զարգացման, ռազմակրթական ծրագրերի բովանդակային փոփոխությունների, գիտելիքահենք բանակի ձևավորման անհրաժեշտության և այլ խնդիրների մասին։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է առաջնագծում իրականացվող աշխատանքները, նոր զինատեսակների ձեռքբերման առաջնահերթությունները՝ խելացի սպառազինման համատեքստում, զինված ուժերում իրականացվող լայնածավալ սոցիալական ծրագրերը, ներկաներին պատմել նոր, գերժամանակակից զինվորական հոսպիտալի ստեղծման հեռանկարների և շաբաթներ անց բացվող «Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի» մասին։ Նախարարը խոսել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի` Դիլիջան տեղափոխության մասին, վստահեցնելով, որ ռազմակրթական այդ հաստատությունը վերածվում է Հայաստանի լավագույն ավագ դպրոցի, ինչն առաջին քայլն է ռազմակրթության ողջ համակարգը կտրուկ արդիականացնելու ճանապարհին։ Ելույթի ավարտին Վիգեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։


ՀՀ պաշտպանության նախարարի պատվիրակության այցը ԱՄՆ-ում ավարտվել է և պատվիրակությունը մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին:

Դիտվել է՝ 3145

Մեկնաբանություններ