Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ալիևը վերահաստատել է Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում

Ալիևը վերահաստատել է Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում
15.11.2017 | 01:23

Բաքվի սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հարցում չի փոխվել՝ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջանի» հիմնադրման 25-֊ամյակին նվիրված հանդիպման ժամանակ:


Ալիևը պնդել է, թե Ադրբեջանում որևէ քաղաքական ուժ չի կարող մրցել իր ղեկավարած կուսակցության հետ: «Մեր երկրի հաջող զարգացումը հստակ ցույց է տալիս, որ ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը միակ ճիշտ ընտրությունն է»,- հայտարարել է Ալիևը՝ պնդելով, թե իշխող կուսակցության շարքերում 700 հազար մարդ կա, մեծ մասը՝ երիտասարդներ:

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ