Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կարեն Կարապետյան. Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը նոր որակ կհաղորդի խնդիրների լուծմանը

Կարեն Կարապետյան. Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը նոր որակ կհաղորդի խնդիրների լուծմանը
15.11.2017 | 01:31

Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը նոր որակ կհաղորդի մեր երկրում առկա խնդիրների լուծմանը` նոյեմբերի 14-ին, Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի բացմանը նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ այն ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնություն է, որը կգործի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակում:

«Սա չափազանց կարևոր ընտրություն է, քանի որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար՝ որպես առանցքային բարեփոխումների մի մաս: Նորարարական կենտրոնի հիմնական դերը կլինի ներգրավել աշխարհում առկա ինովացիոն տեխնոլոգիաները և փորձը ՝ բազմաշերտ խնդիրներին ասիմետրիկ լուծումներ տալու համար: Սա առաջին նմանատիպ կենտրոնն է, երբ պետությունը` ազգային մակարդակի վրա, ՄԱԿ-ի հետ համատեղ, ստեղծում է նորարարական մարմին, որպեսզի այս բաղադրիչով օժանդակի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանն իր երկրում: Ես տեղյակ եմ, որ ՄԱԿ-ի մեր գործընկերներն այս համատեղ փորձը կիսել են Նյու Յորքի իրենց գործընկերների հետ և պատրաստվում են այն առաջարկել նաև այլ երկրներում՝ որպես Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված պետության և ՄԱԿ-ի համագործակցության հաջող օրինակ»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ Կայուն զարգացման նպատակների իրականացումը կլինի 2030-ին միտված Հայաստանի զարգացման ռազմավարության մաս՝ համաձայն մեր երկրի առաջնայնությունների և ժամանակացույցի: Վարչապետի խոսքով, ստեղծված է և արդեն իսկ ակտիվ գործում է ընդգրկուն աշխատանքային խումբ՝ Կայուն զարգացման նպատակները Հայաստանում նախապատրաստելու ու իրականացնելու համար: «Հաջորդ տարի հուլիսին ՄԱԿ-ում ներկայացնելու ենք Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացը: Հույս ունեմ, որ մեր փորձը և կատարած աշխատանքը լավ օրինակ կծառայեն, թե ինչպես են համագործակցում պետությունը և ՄԱԿ-ը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ընդգծել է, որ այս տարի նշվում է ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյակը:

Կարեն Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այն աշխատանքը, որն իրականացվել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջոցով, և վստահություն հայտնել, որ կողմերը կշարունակեն զարգացնել այն ամուր հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը, որ 25 տարիներին հաջողվել է կառուցել:


Նորարարական կենտրոնին մաղթելով հաջողություն ու արդյունավետ աշխատանք՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն իր գործունեությամբ նոր որակ կհաղորդի մեր երկրում առկա խնդիրների լուծմանը: Կենտրոնը, կիրառելով աշխարհում գործող նորարարական մեթոդաբանությունները՝ կխթանի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների առավել արդյունավետ իրագործմանը Հայաստանում:

Դիտվել է՝ 2411

Մեկնաբանություններ