Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«VIZA » ամերիկյան հանրահայտ ռոք խմբի հետ ՝ գունեղ երաժշտական նոյեմբեր

«VIZA » ամերիկյան հանրահայտ ռոք խմբի հետ ՝ գունեղ երաժշտական նոյեմբեր
15.11.2017 | 21:02

Նոյեմբերի 20-ին, 19:00-ին, Կարեն Դեմիճյանի անվան համերգասրահում համատեղ համերգով ելույթ կունենան՝ Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ ՎԻԶԱ-ն, ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ կրտսերը, «Capital Cities» աշխարհահռչակ խմբի մեներգիչ՝ ՍԵԲՈՒ-ն:

Ինչպես նաև, երկրպագուներին սպասվում է անակնկալ ելույթներ, թե ի՞նչ… կիմանաք հենց համերգին:

«VIZA»-ն ամերիկյան հանրահայտ ռոք խումբ է, որի պրոդյուսինգային գործունեությունը երկար տարիներ գլխավորել է Սերժ Թանկյանը: Խումբն իրեն նկարագրում է, «Ուղեգիր դեպի երաժտական աշխարհ, ուր միաձուլվում են սոցիալականը, մշակութայինն ու հոգևորը: Խմբի ռոքային կատարումները հարուստ են ֆոլկ երաժշտության բնորոշ բազմաթիվ էլեմենտներով, այդ թվում հայկական դուդուկի հնչյուններով: Խմբի դուդուկահարն է Ջիվան Գասպարյան կրտսերը:

Համերգին Ջիվանը կատարումներով հանդես կգա , ինչպես իր խմբի «VIZA» , այնպես էլ համաշխարհային ճանաչում վայելող Սեբուի հետ միասին: Սա դուդուկի՝ հայկական ֆոլկի յուրօրինակ միաձուլում է ամերիկյան POP երաժշտության հետ:

Սեբուն հանրահայտ, Գրեմմի դափնեկիր «Capital Cities» խմբի մեներգիչներից է, ով հայաստանյան լսարանին հայտնի դարձավ «Safe and Sound» երգով և Սիրուշոյի հետ կատարած «Vuy Aman» դուետով:

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ