Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մամեդյարով. Պահանջում ենք, որ Ղարաբաղի հարցով բանակցությունները կոնկրետ արդյունքներ ունենան

Մամեդյարով. Պահանջում ենք, որ Ղարաբաղի հարցով բանակցությունները կոնկրետ արդյունքներ ունենան
16.11.2017 | 00:41

Բաքվում մամուլի ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ երեկոյան մեկնելու է Մոսկվա, որտեղ վաղը հանդիպելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Հանդիպման օրակարգը հայտնի է: Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները չլինեն հանուն բանակցությունների: Նույնիսկ պահանջում ենք, որ կոնկրետ արդյունքներ լինեն: Նախագահների հանդիպմանը ևս նշվել է, որ բանակցությունները պետք է ակտիվ բնույթ կրեն: Ես Մոսկվա եմ մեկնում այս դիրքորոշմամբ»,- ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքերով՝ ժամանակն է լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: «Բոլորը գիտեն, որ բանակցությունները պետք է արդյունավետ լինեն: Ստիպողաբար տեղահանվածները պետք է վերադառնան, և խաղաղություն հաստատվի: Ադրբեջանը պնդում է, որ այդ հարցը տեղից պետք է շարժել»,- APA գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ Բաքվում համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ