Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Նիկոլ Փաշինյան. ԱԺ-ում դեռևս շրջանառության մեջ դրված չէ Սերժ Սարգսյանին Աստված հռչակելու մասին օրենքի նախագիծը

Նիկոլ Փաշինյան. ԱԺ-ում դեռևս շրջանառության մեջ դրված չէ Սերժ Սարգսյանին Աստված հռչակելու մասին օրենքի նախագիծը
16.11.2017 | 00:44

Մենք բոլորս, նաև Սերժ Սարգսյանը, մարդ ենք և խորհրդարանում դեռևս շրջանառության մեջ դրված չէ Սերժ Սարգսյանին Աստված հռչակելու մասին օրենքի նախագիծը` ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նա հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանից, թե ի՞նչ է լինելու հայ ազգի հետ, եթե հանկարծ Սերժ Սարգսյանին վաղը մի բան պատահի՝ հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանն իր վերջին ասուլիսի ժամանակ համաձայնել էր պնդումների հետ, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, հաշվի առնելով կառավարման նրա փորձը:

«Եթե անփոխարինելի մարդուն ինչ-որ բան պատահի, նկատի ունեք, որ ազնիվ մեր ցեղը կորչելու՞ է զուր տեղը։ Երկրորդ, եթե նա անփոխարինելի է՝ ինչպե՞ս էիք ակնարկում, որ պատրաստ եք գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում փոխարինել նրան, արդյոք սա Ձեր կողմից դավադրությու՞ն է մեր ազնիվ հայ ցեղի նկատմամբ։ Սա չի՞ հիշեցնում Ձեզ հայտնի պատմություն, երբ հարևան երկրի հայտնի ղեկավարը, ցույց տալով Բրեժնևին, ասում էր՝ «Кто сказал, что Ильич умер, вот он, стоит перед вами»»,- նշեց Փաշինյանը։ Ի պատասխան վարչապետն ասաց, որ նույն կարծիքին է մնում և ՀՀԿ-ն կորոշի, թե ով կլինի հանրապետության հաջորդ առաջին դեմքը: «Բրեժնևի վերաբերյալ էլ չգիտեմ ինչ պատասխանեմ»,- ասաց վարչապետը։
«Ես տենց էլ գիտեի, որ հատկապես Բրեժնևի վերաբերյալ չեք իմանա, թե ինչ պատասխանեք»,- արձագանքեց Փաշինյանը, ապա հետաքրքրվեց, որ եթե ՀՀԿ նիստում, օրինակ, Շարմազանովը, առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը որպես վարչապետ, արդյոք ինքը կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ կբավարարվի փոխվարչապետի պաշտոնով կամ էլ կվերադառնա Մոսկվա։


Կարեն Կարապետյանն էլ խնդրեց չբարձրաձայնել և իր մեջ պահել մտադրությունն այն մասին, թե արդյոք ինքը կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ։

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ