Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վարչապետի պատասխանը՝ ԲՀԿ- ին

Վարչապետի պատասխանը՝ ԲՀԿ- ին
16.11.2017 | 00:45

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը վարչապետին կից շուրջ 20 խորհուրդների վերաբերյալ հարց հղեց վարչապետ Կարեն Կարապետյանին։

«Կայուն զարգացման խորհուրդ, ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ու բազում այլ խորհուրդներ, որոնք կոչված են ոլորտային ուսումնասիրել, վերլուծություններ անել ու վարչապետի մակարդակով առաջարկություններ անել, որ հետագայում դառնան որոշում ու քաղաքականություն»,- ասաց Վ. Էնֆիաջյանը։ Նա նշեց, որ ԱԺ հարակից տարածքում փոքր ու միջին ձեռնարկատերերը իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ու Կարեն Կարապետյանի պաշտոնավարման օրոք այդ խորհուրդներից որևէ մեկը նիստ չի գումարել։ «Խնդրում եմ, պարզաբանեք՝ ինչու»,- ասաց պատգամավորը։

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ասաց, որ այդ խորհուրդները ստեղծվել են վաղուց։ «Մենք այսօր քննարկում ենք այդ խորհուրդների լինել-չլինելու հարցը, մենք գտնում ենք, որ շատ խորհուրդներ չեն լինելու, իրենց առկայությունը մեզնից բյուջետային որևէ ծախս չի պահանջում»,- ասաց վարչապետը։ Վահե Էնֆիաջյանը արձագանքեց, որ տոնավաճառների աշխատողները, անհատ ձեռնարկատերերը բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, բայց նրանց պահանջներին ոչ մեկը ականջալուր չի լինում ու խնդիրներին լուծումներ չեն տրվում։ «Դա ձեր կարծիքն է՝ լուծումներ տրվում են, թե չէ, այսօր կառավարությունը իր կառավարման համակարգում ձեր բարձրացրած բոլոր հարցերին ունի ռեգուլյար աշխատավարձով աշխատող օղակներ»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։ ՀՀ վարչապետն ընդգծեց, թե խորհուրդներին ոչ մեկը չի արգելել աշխատել։

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ