«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Պուտինն ու Էրդողանը քննարկել են արցախյան հիմնախնդիրը

Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Պուտինն ու Էրդողանը քննարկել են արցախյան հիմնախնդիրը
16.11.2017 | 00:47

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սոչիում հանդիպման ժամանակ քննարկել են նաև արցախյան հիմնախնդիրը` գրում է թուրքական dunyabulteni.net կայքը:

«Հանդիպման ժամանակ քննարկված ոչ բոլոր թեմաների մանրամասներն են ներկայացվել լրագրողների հետ ասուլիսի ժամանակ: Նախագահները հանդիպման ժամանակ ընդգծել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը»,- գրում է կայքը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ