Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մոսկվայում հանդիպել են Սարգսյանն ու Պուտինը

Մոսկվայում հանդիպել են Սարգսյանն ու Պուտինը
16.11.2017 | 14:09

Նախագահ Սերժ Սարգսյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու նախագահները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը, համագործակցությանը քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և մշակութային ոլորտներում: Նրանք բարձր են գնահատել մշակույթի օրերի անցկացումը երկու երկրներում:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Վլադիմիր Պուտինը նշել է, որ բոլոր թիմերը լարված աշխատում են պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք էին բերվել այս տարվա մարտին: «Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում մեր համագործակցության մասին քաղաքական կապերի, անվտանգության բնագավառներում և տնտեսական ոլորտում, որտեղ անցած տարի սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչը, անխոս, ուրախալի է: Ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել»,- ասել է ՌԴ նախագահը։


Պուտինը, նշելով, որ ՀՀ նախագահը Մոսկվա է այցելել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» մեկնարկի կապակցությամբ, ասել է, որ այդ ուղղությամբ էլ բավականին արդյունավետ համագործակցություն կա.
«Կցանկանայի Ձեզ շնորհակալություն հայտնել, որ աջակցել եք ցուցահանդեսի կազմակերպմանը, և մենք էլ մեր կողմից ամեն ինչ կանենք, որ Հայաստանի քաղաքացիները ժամանակակից պայմաններում, ժամանակակից միջավայրում հնարավորություն ունենան առնչվելու ռուսական արվեստի ձեռքբերումներին և այն ամենին, ինչով մենք հպարտանում ենք: Այս ուղղությամբ հետագայում էլ համատեղ կաշխատենք»,- հանդիպման սկզբում ասել է Վլադիմիր Պուտինը:
Սերժ Սարգսյանն ասել է, որ ուրախ է հանդիպման համար: «Ակնհայտ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով: Մարդկանց միջև սերտ շփումները, մշակութային, կրթական, գիտական կապերը մեզ համար ունեն հատուկ նշանակություն։ Անցյալ տարի Հայաստանում հաջողությամբ են անցել «Ռուսաստանի մշակույթի օրերը», իսկ բառացիորեն այսօր մենք մեկնարկ ենք տալիս «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում մի շարք միջոցառումների, որոնք անցկացվելու են ոչ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանի բոլոր մշակութային քաղաքներում: Շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտներում երկու երկրների փոխգործակցությունը, անվտանգության և հումանիտար ոլորտներում համագործակցությունը:


Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Սարգսյանին Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի բացմանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման ջանքերի համար:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ