Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երկրաշարժ Ադրբեջանում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում

Երկրաշարժ Ադրբեջանում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում
16.11.2017 | 14:12

Երեկ ժամը 23:48 (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40,15 աստիճան և արևելյան երկայնության 47,10 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5,3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը Հայաստանի պետական սահմանից 79 կմ հեռու է: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ: Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը փոխանցում է, որ նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհեր չկան:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ