Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Չինաստանի նախագահի բանագնացը կմեկնի Հյուսիսային Կորեա

Չինաստանի նախագահի բանագնացը կմեկնի Հյուսիսային Կորեա
16.11.2017 | 14:12

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հատուկ բանագնաց, կոմունիստական կուսակցության արտաքին հարաբերությունների ղեկավար Սոնգ Տաոն այսօր կմեկնի Հյուսիսային Կորեա: Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակը չի հստակեցրել, թե Փհենյանում քննարկվելու՞ են Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի ու փորձարկումների խնդիրները:

Նա ասել է, թե Փհենյանում մտքեր են փոխանակվելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Չինաստանի նախագահի հատուկ բանագնացի այցի մասին հաղորդել է նաև Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերությունը:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ