Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Անկի Բրուկերս-Քնոլ. Հայաստանը կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև

Անկի Բրուկերս-Քնոլ. Հայաստանը կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև
16.11.2017 | 14:33

Թեև Նիդերլանդներն ու Հայաստանը միջին չափերի երկրներ են ու ստիպված են ենթարկվել մեծ երկրների կամքին, դա չի փոխում իրողությունը, որ մեր երկրներն էլ կարող են կարևոր դերակատարում ունենալ` խորհրդարանում հայտարարեց Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը։


«Մենք ապրում ենք դժվար աշխարհում, որտեղ ահաբեկչությունն ու հիբրիդային կոնֆլիկտներն են տիրում, բայց դա չի խանգարում, որ մեր երկրներում զարգացման հեռանկարներ ստեղծվեն։ Թեև մեր երկրները մեծ երկրների կամքին են ենթարկվում, բայց եկեք չմոռանանք, որ միջին չափի երկրներն էլ կարող են դերակատարում ունենալ։ Նիդերլանդներն ու Հայաստանը ունեն եզակի դիրք իբրև կամուրջ, օրինակ, Հայաստանը կամուրջ է Արևելքի և Արևմուտքի միջև։ Հայաստանը եզակի դիրք ունի, որով կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև»,- նշեց նա։


Սենատի նախագահը հույս հայտնեց, որ ապագայում ևս Հայաստանը կշարունակի դերակատարում ունենալ Ռուսաստանն ու ԵՄ-ն միացնելու մեջ, ինչը մեծ օգուտ կբերի կողմերին։

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ