«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Արամ Սարգսյան. Ինչո՞ւ են ավիատոմսերը Հայաստանում թանկ

Արամ Սարգսյան. Ինչո՞ւ են ավիատոմսերը Հայաստանում թանկ
16.11.2017 | 14:34

Հայաստանում ավիատոմսերը թանկ են և դա ունի մի քանի պատճառ` ԱԺ-ում, «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ նշել է «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը: Նրա խոսքով, առաջին պատճառը օդի հարկն է, որը ունի Հայաստանը և չունի Վրաստանը. «Դրսում 7 մլն հայրենակից ունեցող երկրի համար դա անթույլատրելի է, և ժամանակն է հանել այդ հարկը: Երկրորդը ավիավառելիքի գներն են. Հայաստանում այն կազմում է 900 դոլար, Ռուսաստանում՝ 500 դոլար, 200 դոլար՝ Իրանում: Պետք է ճանապարհներ գտնել ավելի էժան վառելիք գնելու համար, որովհետև բաց երկնքի քաղաքականության հետևանքով միանգամից մի քանի ընկերություններ մտան հայկական շուկա և դեմպինգի միջոցով դուրս մղեցին մեր ավիաընկերությունները, նաև եվրոպական մի շարք ավիաընկերություններ: Երրորդ, «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գներն են, որ պետք է վերանայել: Պետք է այս ուղղությամբ մտածել, նաև սեփական ավիափոխադրող ունենալու մասին մտածել»,- ասաց Արամ Սարգսյանը:


Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց. «Այո, օդի հարկը ակնհայտ երևում է գներում, սակայն եթե մենք նայում ենք քաղաքականության տեսանկյունից, Գյումրին ազատված է օդի հարկից: Անգամ օդի հարկի պարագայում, դեպի Մոսկվա թռիչքները մոտ 20 դոլարով էժան են, քան Թբիլիսիից Մոսկվա: Նշանակում է, որ օդի հարկը որոշիչ դեր չունի»: Արամ Սարգսյանը հակադարձեց, որ չի կարող որոշիչ դեր չունենալ. «Եթե 20 տոկոսով էժան է ավիատոմսը, թող ոչ թե 20 դոլար էժան լինի, այլ 40 դոլար, այդ օդի հարկով ի՞նչ եք լրացնում»: Վաչե Գաբրիելյանն առաջարկեց այդ հարցը բարձրացնել բյուջեի քննարկումների ժամանակ: «Վառելիքի գնի տեսակետից, Հայաստանը գնում է վառելիքը մի քանի աղբյուրից, այդ թվում` Իրանից, Ռումինիայից: Այն վառելիքը, որ գնում է, չի արտադրվում Ռուսաստանում: Վառելիքի գնի տեսանկյունից տարբերությունը կազմում են միայն տրանսպորտային ծախսերը, որոնք հնարավոր չէ չեղարկել»,-ընդգծեց Գաբրիելյանը:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ