Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հիսուսը` Մոնա Լիզայի դեմքով

Հիսուսը` Մոնա Լիզայի դեմքով
16.11.2017 | 14:36

Երեկ Christie's աճուրդի տունը Նյու Յորքում աճուրդի ժամանակ 450,3 մլն դոլարով վաճառել է Վերածննդի հանճար Լեոնարդո դա Վինչիի «Սալվատոր Մունդի» կտավը: The Guardian-ը գրում է, որ հանճարեղ իտալացու գլուխգործոցը ճանաչվել է երբևէ աշխարհում վաճառված ամենաթանկարժեք արվեստի գործ:

Աճուրդը տևել է 20 րոպե, գնորդի անունը չի հրապարակվում: 500 տարի առաջ նկարված կտավը հայտնաբերվել էր 2005-ին և մասնավոր հավաքածուում գտնվող վերջին կտավն է:«Սալվատոր Մունդին» հարյուրամյակներ կորած է համարվել:
Christie's-ի ներկայացուցիչ Լյուկ Գուզերն ընդգծել է, որ նման կտավ աճուրդի հանելը կյանքում ընդամենը մեկ անգամ ընձեռվող պատիվ է: «Սալվատոր Մունդի» կտավում պատկերված է Հիսուս Քրիստոսը: Լեոնարդոն կտավը նկարել է «Մոնա Լիզային» զուգահեռ` 1506-1513-ին, Ֆլորենցիայում, Ֆրանսիայի արքա Լուի 12-րդի համար:

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ