Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պլան «բ»-ն չիրականացվեց

Պլան «բ»-ն չիրականացվեց
17.11.2017 | 09:41

Դիվանագիտությունը ստեղծվել է հենց նրա համար, որ ամեն բան քողարկի, մատնի լռության: Որքան քար լռություն է, այնքան հզոր է հայելային արտացոլումը: Սերժ Սարգսյանը նույն օրը մեկնել, նույն օրը վերադարձել է Սոչիից: Մեկ օր առաջ Սոչիում Պուտինը հանդիպել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որը մինչև հանդիպումը «մատնել» էր լեյտմոտիվներից մեկը` Ղարաբաղի հարցը պիտի քննարկվի Պուտինի հետ: Իսկ ահա հանդիպումից հետո` ոչ մի խոսք այդ մասին: Ձեռնտու չէ՞ Պուտին Վլադիմիրին այդ բարձրաձայնումը: Ո՛չ: Որքան էլ Ռուսաստանը փորձում է «Լավրովյան ծրագիրը» փաթաթել Հայաստանի վզին` Ադրբեջանին ԵԱՏՄ քարշ տալու հաշվին, Ռուսաստանը նույնքան չի ցանկանում առերես նեղացնել Հայաստանին: ՈՒ դիվանագիտություն է բանեցնում. ինքը լռում է, մեծահոգաբար թույլ տալով, որ այդ ամենի մասին բարձրաձայնի Էրդողանը, ու երկուսով միասին դուր գան Ադրբեջանին:
Հասկանալի է. մշակութային փաթեթավորմամբ մեկօրյա այցը Սերժ Սարգսյանը կատարել էր ղարաբաղյան հարցով, այդ թվում` ԵՄ համաձայնագրի ստորագրման, ու հիմա օձն իր պորտով, հավքն իր թևով չեն կարող իմանալ, հասկանալ, թե, ի վերջո, ինչ են խոսել Պուտինն ու Սարգսյանը Սոչիում:


ՈՒ քանի որ լուռ դիվանագիտության հայելային արտացոլանքն է «շատախոս» դավադրությունների տեսությունը, որը, ի դեպ, միշտ էլ լուրջ քաղաքագիտական աղերսներ ունի ու կյանքի քննություն է բռնում, փորձենք դիտարկել այդ մեկ օրվա հիպերբոլը` ելնելով լոկ փաստերից:
Սկսենք ուսանողների բողոքից. նման բողոքների ժամանակ բոլորի` իշխանություններ, ընդդիմություն, ԱԱԾ, Արևմուտք, Հյուսիս, Իրան, հետաքրքրությունները միշտ էլ այս կամ այն կերպ արտահայտված են լինում: Բոլորը սպասում են` «պոկումը» որտեղից կլինի, որ սեփական «շարասյուները» անհրաժեշտ պահին «շարեն» բողոքավորների մեջ: Թվում էր` հասունանում էր պահը, Օսիպյանն սկսել էր բրթբրթել ուսանողներին դեպի մայթ, ուսանողները չէին ենթարկվում, տաքանում էր վիճակը, բայց խաղի մոդերացիան հենց այդ պահին դադարեցվեց. այդքան էր կարծես բողոքի «ժամկետը» (ուշադիր եղեք, թե ովքեր են դժգոհ, որ այն դադարեցվեց): Բուն մոդերատորները, որոնց ձեռքում էր «հսկիչ փաթեթը», այդքանն էին, փաստորեն, նպատակահարմար գտել: Գաղտնիք չէ, որ բողոքի շարժումներն ու ցույցերը, որպես օրինաչափություն ու հիբրիդ, սկսում են «ուրիշները», սակայն «իքս» պահից պայքարի «հսկիչ փաթեթը» հայտնվում է... իշխանությունների ձեռքին: Գոնե` Հայաստանում:

Այսպիսով.
ա) Իշխանությունները փողոցն իրենցով արեցին-օդ բաց թողեցին` Պուտին-Սարգսյան հանդիպման ֆոնին:
բ) Կարող էին նաև թույլ տալ, որ խաղը քաղաքականացվի, այլ ուժեր «երակ մտնեն»` քաղաքականից մինչև «Առինջ մոլ» և այլն, կրիտիկական լուրջ մասսա հավաքվեր, թեժանար, կախված իրավիճակից` նոր «վերահսկիչ փաթեթը» կիրառվեր (գունավոր հեղափոխությունները տեղի են ունենում, երբ իրավիճակը վերահսկել չի լինում, կամ գերտերություններն իրար հետ շատ լուրջ են խաղում):
Այո, «բ» տարբերակը դրսի աչքի, խաղացողների, դրսի վտանգները հողանցելու համար է (այդ ներսի «ուժերին» կամ` «ուժուհիներին» է թվում, թե իրենք «բերանի խոռոչի» այնպիսի մասնագետ են, որ ասացին ու` վերջ. հեղափոխականությունը վայրկենապես կպայթի):
Չիրականացվեց, փաստորեն, պլան «բ»-ն: Պետք է պաուզան ձգել: Նշանակում է` Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը «այնքան» էլ վատ չի անցել, և որքան էլ «գոսպոդին» Լավրովը շտապում է տարածաշրջան, իր հետ բերելով յուր անվան ծրագիրը, այդուհանդերձ, այն դարձյալ չի «արդիականանա»: Էլի է պետք պաուզան ձգել. չի արդիականանա անչափ տրիվիալ պատճառով. Ալիևը ոչ թե ասում է, որ ինքը կանդամակցի ԵԱՏՄ-ին, այլ ասում է` դուրս կգա ԵԽԽՎ-ից: Ասել է` նրա հույսը դեռ Արևմուտքն է, նրանց է վախեցնում, ոչ թե սպասում Լավրովին, որ գա իրեն տանի ԵԱՏՄ:


Դրան հակառակ, Հայաստանը «կամրջում» է եվրաասոցացված Մոլդովային` առաջին անգամ Հայաստան հրավիրելով Մոլդովայի նախագահին: Վերջինիս ջիգիթ, անկեղծ, Ռուսիա սիրող նախագահ Դոդոնը մեզանում ոգևորված ասում էր` եկել եմ ուսումնասիրեմ «և... ...և»-ի համատեղման հայաստանյան գրագետ փորձը և... կիրառեմ:
Ասել է` Հայաստանը պատժամիջոցների տակ կքած Ռուսաստանին լուրջ բարտեր է առաջարկում` Հայաստանը` դեպի ԵՄ, Մոլդովան` դեպ ԵԱՏՄ:


ՈՒ դա դեռ սկիզբն է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ