Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մեր քննադատությունն անձնավորված չէ»

«Մեր քննադատությունն անձնավորված չէ»
17.11.2017 | 09:58

2018-ին ընդառաջ «Ծառուկյան» խմբակցությունն ավելի կսրի իրավիճակը, կմեծացնի քննադատության ալիքը: Այս շաբաթ «շքեղ» բացումն արեցին: Ինչու՞ մինչ այս հանդարտ, կիսաընդդիմադիր ԲՀԿ-ն հիշեց նախկին գործելաոճը: ԱԺ դահլիճում դեժավյու էր. նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին քննադատող ԲՀԿ-«Ծառուկյանը» այսօր էլ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին է «շուրջկալ» արել: Տպավորությունն այնպիսին է, որ այս քաղաքական ուժն ընդդիմություն է վարչապետներին, ինչու՞ է այդպես ստացվել` հարցրի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՆ:


-Դուք ուղղորդված եք հարցը ձևակերպում,- ասաց պատգամավորը:- Ամենևին էլ այդպես չէ, մեր քննադատությունն անձնավորված չէ: Մենք մշտապես խոսել ենք ոչ միայն խնդիրներից, բացերից, այլև ներկայացրել ենք ծրագրեր, այլընտրանքային մոտեցումներ: Քանի որ երկրում խնդիրները հիմնականում առնչվում են սոցիալական, տնտեսական վիճակին, իսկ դրա պատասխանատուն կառավարությունն է ու վարչապետը, ուստի մեր քննադատությունը գուցե նման տպավորություն է ստեղծել:
-Ստացվում է այնպես, որ մինչ այս պահը երկրի սոցիալ-տնտեսական վիճակը լավ էր, հենց սկսեցին «կպնել» Ձեր խմբակցության ղեկավարի բիզնես շահերին, հանկարծ հիշեցիք, որ այս կառավարությունն ու վարչապետն ադեկվատ չեն արձագանքում ստեղծված իրավիճակին:
-Անձնական շահերի, բիզնեսի հետ կապված խնդիրներ չկան: Եթե հետևել եք, տեսած կլինեք, որ «Համերաշխություն» ՀԿ-ն բարձրացնում էր բոլոր ՓՄՁ-ների խնդիրները: Մենք անընդհատ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ կապի մեջ ենք եղել, միշտ ականջալուր ենք եղել նրանց բողոքի ձայնին:
-Բայց ձեր խմբակցության հռետորաբանությունը նոր է փոխվել:
-Ի միջի այլոց, մեկ կամ երկու տոնավաճառի խնդիր չէ սա, ավելի գլոբալ խնդիր է: Եթե զրուցեք բողոքող քաղաքացիների հետ, կհամոզվեք:
-Բողոքողները մեկ տոնավաճառի` «Առինջ մոլի» ներկայացուցիչներն էին:
-Ոչ, ես ինքս շփվել եմ նրանց հետ, միայն «Առինջ մոլի» ներկայացուցիչները չէին: Նրանց նույնիսկ առանձին խմբեր էլ են միացել, որոնք ներկրողներ են: Մի խոսքով, երբևիցե խնդիրներից խոսելիս կաշկանդված չենք եղել, անկախ նրանից, թե դրանք ինչ մակարդակում են եղել:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ