Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև

ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև
17.11.2017 | 12:10

Նոյեմբերի 15-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ բանաձև, որտեղ երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ փաստորեն, կրկնելով 2017-ի հուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ ընդունված բանաձևի նախադեպը, երբ Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության ջանքերով Եվրախորհրդարանն առաջին անգամ ամրագրել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Բանաձևը Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովին ընդառաջ սահմանում է համագործակցության ակնկալիքները, ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացման տրամաբանությունը, ուստի զարմանալի չէր, որ ադրբեջանական կողմը մեծ ջանքեր էր ներդրել բանաձևի հիմնական ուղերձը և տրամաբանությունը խաթարելու համար: Ադրբեջանական կողմը հասել էր նրան, որ բանաձևի նախագծին ներկայացվել էին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի և Հայաստանի դեմ ուղղված 20 լրացում, որոնք ի թիվս այլոց՝ ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, պարունակում էին այլ ադրբեջանամետ ձևակերպումներ, պահանջում էին փախստականների անվերապահ վերադարձ և այլն: Հայկական կողմի նպատակային գործունեության և եվրոպական կողմի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ ԵԽ լիագումար նիստում քվեարկության արդյունքում հնարավոր եղավ տապալել ադրբեջանական կողմի ապակառուցողական լրացումները: Ավելին՝ ևս մեկ անգամ ամրագրվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:


Բանաձևի տեքստում հաջողվեց ոչ միայն կանխել այնպիսի դրույթի ներառումը, որտեղ Հայաստանը քննադատվում էր ԵԱՏՄ-ին անդամակցելու համար, այլև Հայաստանը բանաձևում վկայակոչել որպես դրական օրինակ, որը կամրջում է երկու ինտեգրացիոն հարթակները՝ ԵՄ և ԵԱՏՄ:

Դիտվել է՝ 6585

Մեկնաբանություններ