Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սաադ Հարիրին մինչև շաբաթավերջ կմեկնի Փարիզ

Սաադ Հարիրին մինչև շաբաթավերջ կմեկնի Փարիզ
17.11.2017 | 12:11

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին առաջիկա երկու օրերին կժամանի Փարիզ` AFP գործակալությանը հաղորդել են Հարիրիի մերձավոր շրջապատից: Հարիրիի Փարիզ ուղևորության պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի Սաուդյան Արաբիա այցի ընթացքում: Ֆրանսիայի միջամտությունը պահանջվեց Լիբանանի նախագահ Միշել Աունի հայտարարությունից հետո, թե Սաուդյան Արաբիայի իշխանությունները Հարիրիին պատանդ են պահում: Լիբանանի նախագահի հայտարարությունից մի քանի ժամ անց իրադրությանը միջամտեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ես զրուցել եմ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանի և Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ, և մենք պայմանավորվեցինք, որ ես Հարիրիին մի քանի օրով կհրավիրեմ Ֆրանսիա` ընտանիքի անդամների հետ միասին: Սա բարեկամական քայլ է, որի նպատակն է վերահաստատել կայունությունն ու հանդարտությունը Լիբանանի տարածքում»,- հայտարարում էր Ֆրանսիայի նախագահը: Հարիրիի ուղևորությունը Փարիզ նշանակու՞մ է, որ Ֆրանսիան նրան քաղաքական ապաստան է տրամադրում` լրագրողների հարցին Մակրոնը միանշանակ բացասական պատասխան է տալիս: «Ոչ, բացարձակապես ոչ: Իրականում ես հուսով եմ, որ իրադրությունը Լիբանանում ամբողջությամբ կհանդարտվի, և երկրի պետական համակարգի շրջանակներում քաղաքական որոշումներ կկայացվեն: ՈՒժեղ Լիբանանը, այդ երկրի տարածքային ամբողջականությունը անհրաժեշտություն են: Կարևոր է նաև այնպիսի քաղաքական գործիչների առկայությունը, որոնք ի վիճակի կլինեն ազատ որոշումներ կայացնել և նույնքան ազատ խոսել դրանց մասին»,- հայտարարում էր Ֆրանսիայի նախագահը:


Լիբանանում ակնկալում են, որ Փարիզ մեկնելուց հետո Հարիրին կուղևորվի հայրենիք, որտեղ էլ նրա ղեկավարած կառավարության ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի` Twitter-ի իր էջում գրել է Լիբանանի նախագահ Միշել Աունը: «Ես սպասում եմ վարչապետ Հարիրիի վերադարձին Փարիզից, որպեսզի հստակեցվեն նրա կառավարությանը վերաբերող հաջորդ քայլերը»,- գրել է Լիբանանի նախագահը։

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ