Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շավարշ Քոչարյան․ Լավրովն առանձին չի գործում, գործում է եռանախագահների ձևաչափում

Շավարշ Քոչարյան․ Լավրովն առանձին չի գործում, գործում է եռանախագահների ձևաչափում
17.11.2017 | 12:12

Երևան և Բաքու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ ղարաբաղյան բանակցություններում որոշակի ակտիվություն կա և շեշտել, որ Լավրովն առանձին չի գործում, այլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափում: «ՌԴ ԱԳ նախարարը չի գործում առանձին, ինքը գործում է այդ ֆորմատի մեջ՝ եռանախագահության, այդ տեսակետից մի քիչ տարօրինակ է, երբ որ անընդհատ փորձում են առանձնացնել։ Առավել ևս, որ ինքը նույնիսկ մի քանի անգամ հրապարակային հերքել է»,- ասաց Շավարշ Քոչարյանը։ «Լավրովի այցը կապված է դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ: Մյուս կողմից նաև ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա համանախագահողների կողմից` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, և բնական է, որ նմանատիպ հանդիպումների ժամանակ արտգործնախարարները միշտ էլ ազատ են քննարկելու ցանկացած հարց, առավել ևս այն հարցերը, որոնք այդքան կարևոր են»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով` որպեսզի բանակցային գործընթացում առաջընթաց լինի, պետք է կողմերի միջև վստահություն լինի, իսկ դա ենթադրում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում. «Արդեն քանի տարի է ոչ միայն չկա առաջընթաց բանակցային գործընթացում, այլև իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցն են նախորդ տարվա ապրիլյան դեպքերը: Այդ տեսակետից չենք կարող մտահոգված չլինել, առավել ևս, որը բազմիցս նշվել է՝ երեք համանախագահող երկրները հանդիսանում են նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ: Եվ, բնական է, իրենց համար միանգամայն անընդունելի է, եթե վերսկսվեն ռազմական գործողությունները»:

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ