Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մարիա Զախարովա. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ՌԴ համար առաջնահերթություն է

Մարիա Զախարովա. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ՌԴ համար առաջնահերթություն է
17.11.2017 | 12:14

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ՌԴ միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից է` ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Մեզ համար այս հարցն առաջնայիններից է միջազգային օրակարգում, որովհետև խոսքը ոչ թե պարզապես մեր հարևանների մասին է, այլ՝ ժողովուրդների, որոնց հետ մեզ կապում է ոչ միայն միջազգային փաստաթղթերի փաթեթ, այլև կյանքը, ճակատագիրը: Մենք հարյուրամյակներով ընդհանուր կյանք ենք ունեցել: Դրա համար մեզ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն առաջնահերթ է»,- ասել է Մարիա Զախարովան:


Նա անդրադարձել է նաև ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությանը, որ ԱՄՆ-ը, հնարավոր է, հետ կանչի իր համանախագահին Մինսկի խմբից կամ փոխի նրա կարգավիճակը` այդպիսով կփոխվի նաև ՄԽ ձևաչափը: «Տեսականորեն, եթե մեկ համանախագահ պակասի, ձևաչափը կփոխվի: Կլինի՞ այդպես կամ ի՞նչ պատճառներով կլինի, չեմ կարող ասել: Պետք է հարցնել ամերիկյան կողմին, պետդեպին»,- ասել է Մարիա Զախարովան:

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ