Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարին

Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարին
17.11.2017 | 12:18

Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը ԱՊԱ-ին հայտնել է, որ բանակցությունները կրել են կառուցողական և առարկայական բնույթ, եղել են կոնկրետ քննարկումներ բանակցությունների սեղանին առկա բոլոր առաջարկներով. «Ադրբեջանական կողմը գոհ է անցկացված քննարկումներից»:

Հաջիևի խոսքով՝ հանդիպման ընթացքում առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել դեկտեմբերի 7-8-ին՝ Վիեննայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակում: Ադրբեջանական կողմն այս առաջարկին համաձայնվել է:

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ