Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ը կշարունակի մնալ ԵԱՀԿ ՄԽ ակտիվ համանախագահ

ԱՄՆ-ը կշարունակի մնալ ԵԱՀԿ ՄԽ ակտիվ համանախագահ
17.11.2017 | 12:25

ԱՄՆ-ը կշարունակի մնալ ԵԱՀԿ ՄԽ ակտիվ համանախագահ: Trend-ի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահության դադարեցման տեղեկությունները՝ Սեկուտան նշել է, որ շատ շահարկումներ կան այդ հարցով:

«Ես չէի ուզենա մեկնաբանել այդ շահարկումները: Մենք եղել ենք, շարունակում ենք մնալ և կլինենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ համանախագահ: ԱՄՆ-ից նշանակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ: Նա անմիջականորեն մասնակից է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցություններին: Ես մտադիր չեմ միջամտել նրա գործերին: ԱՄՆ-ը որպես համանախագահներից մեկը հետագայում էլ կշարունակի ակտիվ դեր խաղալ այդ հարցում»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1882

Մեկնաբանություններ