Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչպես են երիտասարդները ներգրավված քաղաքական և քաղաքացիական գործընթացներին

Ինչպես են երիտասարդները ներգրավված քաղաքական և քաղաքացիական գործընթացներին
17.11.2017 | 18:20

Նոյեմբերի 16-ին «Անի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «ՀՀ երիտասարդության քաղաքացիական մասնակցության ուսումնասիրություն և խթանում» ծրագրի ամփոփմանը և արդյունքների ներկայացումը։

Հետազոտությունը, որ կատարվել է Երևանում, Գյումրիում և Վանաձորում, ցույց է տվել, որ երիտասարդությունը հետաքրքրվում է քաղաքական և սոցիալական հարցերով և ձգտում է ավելացնել իր մասնակցությունը որոշումների կայացման, քաղաքական գործընթացներին։ Երիտասարդներից շատերն անտարբեր չեն երկրի ճակատագրի, քաղաքացիների իրավունքների և կառավարման տարբեր ոլորտներում գոյություն ունեցող պրակտիկաների նկատմամբ։ Միաժամանակ նրանք այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե կոնկրետ ինչ կառուցվածքներում կարող են մասնակցություն ունենալ, այդ թվում շատ վատ են տեղեկացված տեղական ինքնակառավարման ոլորտում երիտասարդների համար առկա հնարավորությունների մասին։
Ինչպես ցույց են տվել ֆոկուս խմբերի արդյունքները, շատ երիտասարդներ պատրաստ են իրենց ժամանակը ծախսելու հասարակության մեջ փոփոխություններ կատարելու համար։
Հետազոտության հեղինակները իրենց ուսումնասիրության հիման վրա արել են առաջարկներ, որոնք կներկայացվեն համապատասխան մարմիններին։


Երիտասարդության քաղաքացիական մասնակցության մասին ուսումնասիրությունը կատարել է «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 1943

Մեկնաբանություններ