Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նալբանդյան․ Պետք է խոսել ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի, այլ Ադրբեջանի և ԵՄ դիրքորոշումների տարբերության մասին

Նալբանդյան․ Պետք է խոսել ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի, այլ Ադրբեջանի և ԵՄ դիրքորոշումների տարբերության մասին
18.11.2017 | 13:45

«Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, [այլ] Ադրբեջանի և Եվրամիության, Ադրբեջանի և միջազգային հանրության մոտեցումների տարբերության մասին»` ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ «Ազատության» խնդրանքով ներկայացնելով ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի հետ կապված իրավիճակը:


«Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, նաև նախորդ գագաթնաժողովների ժամանակ, նաև՝ Արևելյան գործընկերության»,- ասաց Նալբանդյանը՝ մանրամասնելով․«ԵՄ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել՝ հաջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Դա կոնյունկտուրային ինչ-որ դիրքորոշում չի եղել՝ մտածված, բավական գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստել նաև հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Երբևէ ԵՄ այս դիրքորոշումը չի փոխվել»:


«Ինչ վերաբերում է հռչակագրին, բանակցությունները շարունակվում են, և մինչև բանակցությունները չվերջանան, ինչ-որ բան հայտարարելը վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա, տեսնենք»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:
Հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը հայտնվել է փակուղում՝ ղարաբաղյան խնդրի պատճառով․Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, իսկ փաստաթղթի մնացյալ տեքստը համաձայնեցված է:


Երևանում բրազիլացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ի պատասխան մեկ այլ հարցի անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններից կոնկրետ արդյունքներ են ակնկալում, Նալբանդյանը հիշեցրեց, որ «եռանախագահող երկրները՝ ամենաբարձր մակարդակով, կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական, մաքսիմալիստ դիրքորոշումներից, եթե կողմերը ցանկանում են հիմնախնդրի կարգավորում»: «Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման․ արդյո՞ք Ադրբեջանը դա անում է: Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքներին՝ ուժի չկիրառման, ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության․արդյո՞ք Ադրբեջանը դա անում է: Եռանախագահողները կոչ են անում անվերապահորեն հարգել և իրականացնել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը․ արդյո՞ք Ադրբեջանը դա անում է: Եռանախագահողները կոչ են անում հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները․արդյո՞ք Ադրբեջանը դա անում է»,- շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ