Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լավրովը կհանդիպի Չավուշօղլուի և Զարիֆի հետ

Լավրովը կհանդիպի Չավուշօղլուի և Զարիֆի հետ
18.11.2017 | 14:07

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այս շաբաթ կհանդիպի թուրք և իրանցի պաշտոնակիցներ Մևլութ Չավուշօղլուի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ նոյեմբերի 22-ին Սոչիում սպասվող Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով:


Երեք երկրների նախագահները Սոչիում հանդիպելու են՝ քննարկելու Սիրիայի հարցը: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ նրանք քննարկելու են Սիրիայում բռնությունների դադարեցման և անվտանգության գոտիների հետ կապված հարցերը, որոնք ձևավորվել են Աստանայի բանակցությունների արդյունքում, Սիրիային մարդասիրական օգնության տրամադրման, Ժնևի գործընթացն առաջ մղելու հնարավորությունները:

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ