Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Իսլամական պետությունը» վտարվեց Իրաքից

«Իսլամական պետությունը» վտարվեց Իրաքից
18.11.2017 | 14:10

Իրաքի բանակը «Իսլամական պետությունից» ազատագրեց ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքը՝ Եփրատի հովտում գտնվող Ռավան: Ժամանակին Մոսուլը վերահսկող և Բաղդադի գրավմամբ սպառնացող ջիհադիստները Իրաքում իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի սահմանին մոտ որոշ անապատային տարածքներ:

Սիրիայի տարածքում՝ Իրաքի սահմանին մոտ մարտական գործողությունները շարունակվում են Աբու Քամալը ազատագրելու նպատակով: ԱՄՆ զինվորականների գնահատականներով՝ ԻՊ-ը Սիրիայում և Իրաքում կորցրել է վերահսկած տարածքների 95 տոկոսը:

Դիտվել է՝ 2813

Մեկնաբանություններ