Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանին իր պատկերները դուր չեն եկել

Էրդողանին իր պատկերները դուր չեն եկել
18.11.2017 | 20:57

Ռեջեփ Էրդողանի պնդմամբ, մասնավորապես, դաշինքը վարժանքներից առաջ զինվորների ենթադրյալ թշնամիների պատկերներով պաստառներ է պատրաստել, որոնցում հայտնվել են նաև իր և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի մեծադիր լուսանկարները:


«Նրանք թշնամիների նկարներով ստենդներ են դրել, որոնց վրա պատկերված են Աթաթուրքն ու ես: Ինձ այդ մասին տեղեկացրին մեր զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու եվրոպական հարցերով նախարար Օմեր Չելիկը: Նրանք ասացին, որ ուզում են դուրս բերել մեր զինվորներին Նորվեգիայից: Ես ասացի՝ անմիջապես, առանց մեկ վայրկյան իսկ կասկածելու, հետ կանչեք նրանց: Սա դաշնակցային վերաբերմունք չէ, այսպիսի դաշինք չի կարող լինել»,- վրդովված հայտարարել է Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ժամեր անց պաշտոնապես ներողություն է խնդրել միջադեպի համար: «Դա մեկ մարդու անձնական որոշման արդյունք էր, և չի արտացոլում ՆԱՏՕ-ի տեսակետը»,- հայտարարել է Ստոլտենբերգը՝ պնդելով, թե կատարվածի շուրջ քննություն է ընթանում՝ մեղավորներին պարզելու համար:

Ռազմական դաշինքը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Էրդողանի ու Աթաթուրքի նկարներն անմիջապես հանել է «ենթադրյալ թշնամիների» ցանկից, ինչը, սակայն, չի ազդել թուրքական կողմի դիրքորոշման վրա: «Միևնույն է՝ մենք չենք մասնակցի այդ վարժանքներին»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ