Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սաադ Հարիրին ժամանել է Փարիզ

Սաադ Հարիրին ժամանել է Փարիզ
19.11.2017 | 09:48

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիայից ժամանել է Փարիզ, որտեղ հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Վարչապետին ուղեկցում է նրա կինը՝ Լարա ալ-Ազմը, սակայն նրանց երեք երեխաներից և ոչ մեկը լիբանանյան հեռուստաընկերությունների ռեպորտաժներում չի երևում:

Հարիրիին պետք է ընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ փորձում է միջնորդել և կանխել Լիբանանում մի կողմից Իրանի և մյուս կողմից՝ Սաուդյան Արաբիայի աջակցությամբ քաղաքական թեժ պայքար վարող խմբավորումների հնարավոր բախումը: Սաուդյան Արաբիայում գտնվելիս՝ Հարիրին նոյեմբերի 4-ին հայտարարել է հրաժարականի մասին, սակայն նախագահ Միշել Աունը չի ընդունել, հայտարարելով, թե փաստացի կալանքի տակ են պահում վարչապետին: Ինքը Հարիրին Սաուդյան Արաբիայում պնդել է, որ ազատ տեղաշարժի հնարավորությունից չի զրկվել:

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ