Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արթուր Բաղդասարյանը վերադարձի հող է որոնում

Արթուր Բաղդասարյանը վերադարձի հող է որոնում
19.11.2017 | 10:36

ՀՀԿ-ն և «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցները համագործակցության հուշագիր են կնքել՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։ Իրեն ընդդիմադիր հռչակած «Հայկական վերածնունդը» մեկ տարի առաջ Վանաձորում համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո միացել էր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների բոյկոտին, ավագանու 5 անդամները ևս չէին ներկայանում նիստերին, և նիստերը կայանում էին առանց քվորումի։

Նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը մեծամասնության բացակայությամբ կայացած նիստերը ոչ իրավազոր համարելուց հետո, ՀՀԿ խմբակցությունը բանակցել է ավագանու նիստերը բոյկոտող կուսակցությունների հետ։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով։ Իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»։


ՙԱյսօր կնքված համագործակցության հուշագիրը ապացուցեց, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Մամիկոն Ասլանյանին ձայն տված անձինք եղել են «Հայկական վերածնունդ» կուսակցությունից՚` ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և «Հայկական վերածնունդ» կուսակցության համագործակցության հուշագրին: «Զարմացած չենք բնականաբար և 1 տարվա մեր տարած պրոցեսներից մեկը նաև բացահայտումն էր, թե ովքեր հոկտեմբերի 10-ին վաճառեցին վանաձորցիների ապագան, և այդ բացահայտման գործընթացն իր հանգրվանին հասավ Սահմանադրական դատարանի որոշմամբ, որովհետև այդ որոշումից հետո այլևս քողարկելու, թաքցնելու տարբերակ չկար»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ իրենք հայտարարությամբ կտեղեկացնեն իրենց ապագա անելիքների մասին:


ՀՎԿ-ն, որ ստանալու է փոխքաղաքապետի պաշտոնը, հերքում էր, թե սեպարատ բանակցությունների մեջ կարող է մտնել Վանաձորի քաղաքապետի հետ՝ նշելով, որ հավատարիմ են «Լուսավոր Հայաստանի» և ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրին:

Դիտվել է՝ 2954

Մեկնաբանություններ