Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵՄ-ն կկրճատի Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնության ծավալը

ԵՄ-ն կկրճատի Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնության ծավալը
19.11.2017 | 10:37

Եվրամիությունը մտադիր է կրճատել Թուրքիային հատկացվելիք ֆինանսական օգնությունը, որը տրամադրվում է ԵՄ անդամակցության թեկնածուների աջակցման ծրագրի շրջանակներում: Նոյեմբերի 18-ին 2018-ի բյուջետային ծրագրի քննարկման ժամանակ որոշում է կայացվել 105 մլն եվրոյով նվազեցնել Անկարային հատկացվող դրամական միջոցների ծավալը՝ բյուջեի առաջին նախագծի համեմատ, որը կազմել է Եվրահանձնաժողովը:

ԵՄ դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ ևս 70 մլն եվրո կվճարվի, եթե Բրյուսելում առաջընթաց տեսնեն Անկարայի կողմից իրավարար պետության սկզբունքների պահպանման հարցում: ԵՄ խորհրդի նիստում համաձայնեցված 2018-ի բյուջեն ներառում է 144,7 մլրդ եվրոյի ծախս` 10 մլրդ-ով ավելի 2017-ից:

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ