ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Թաներ Աքչամ. Հայ-թուրքական հարաբերությունների մեղմացումը թողնվել է մեկ այլ գարնան

Թաներ Աքչամ. Հայ-թուրքական հարաբերությունների մեղմացումը թողնվել է մեկ այլ գարնան
19.11.2017 | 10:38

ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի պատմության պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի խոսքով՝ այսօր Թուրքիայում կատարվողը շատ անհանգստացնող է:
Tert.am-ի հետ զրույցում խոսելով անցյալ տարվա ռազմական հեղափոխության փորձից հետո երկրում շարունակվող արտակարգ դրության և բազմաթիվ ձերբակալությունների մասին, նա ասել է, որ ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչ կարող է տեղի ունենալ վաղը Թուրքիայում:

«Օսմանյան շրջանից դուրս գալով՝ Թուրքիան առերեսվեց նման խավար շրջանի հետ 1970-ականներին, 80-ականներին և 90-ականներին, հատկապես 1971-ի և 1980-ի ռազմական հեղափոխության փորձերից հետո»,- նշեց նա: Թաներ Աքչամը կարծում է, որ ֆունդամենտալ տարբերություն կա այն ժամանակ և հիմա կատարվողի միջև: «Անցյալում, ռազմական ռեժիմը հարձակում էր գործում ամբողջ բնակչության վրա: Բոլորն էլ ճնշման էին ենթարկվում, բայց նաև բոլորը գիտեին, որ այդ ճնշումը կավարտվի վաղ թե ուշ: Ավելին, այդ ճնշող տակտիկան չուներ մեծ աջակցություն: Հիմա, ցավոք սրտի, հասարակության 50-60 տոկոսը, անվերապահորեն աջակցում է այսօր գործադրվող ճնշումն ու բռնությունը: Այսօրվա զանգվածային աջակցությունը ամենաանհանգստացնող հանգամանքն է»,- ասաց նա:
Թաներ Աքչամը խոսել է նաև Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընկալումների, ժխտողականության մասին: Նրա նկատառմամբ՝ դժվար է խոսելը Թուրքիայի հասարակության մեկ միասնական վերաբերմունքի մասին` 1915-ի առումով: «Եվ եթե մենք համեմատեինք Թուրքիային գնացքի հետ, այդ գնացքը կունենա տարբեր վագոններ: Յուրաքանչյուր վագոնը զարգացնում է իր վերաբերմունքը պատմության նկատմամբ տարբեր կերպ: Օրինակ՝ քրդերն ավելի հակված են ընդունել անցյալում կատարված հանցագործությունները:

Ժխտողականությունը ավելի լայն տարածված է թուրքերի մեջ: Ամենակարևոր խնդիրը տեղեկացվածության պակասն է և նրանք, ովքեր հոգում են, որ այդ վերաբերմունքն առաջանա»,- ասաց նա: Թուրքիայի հասարակությունը հիմա զգում է, որ կան ավելի հրատապ ու ճնշող խնդիրներ, և այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, ավելի քիչ կարևոր է: «2000-ականներին՝ հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո, մենք զգացինք որոշ կարևոր զարգացումներ՝ կապված պատմությանը առերեսվելու հետ: Այնուամենայնիվ, դա նույնպես վերացվեց ներկայիս ճնշող ռեժիմի ազդեցության տակ: Ես հավատում եմ, որ քաղաքացիական հասարակության հաջողությունները այս հարցում կարևոր են: Սակայն, այնուամենայնիվ, կարճաժամկետ պլանում ես որևէ դրական քայլ չեմ ակնկալում ոչ Թուրքիայի իշխանություններից, ոչ էլ հասարակությունից՝ ցեղասպանության ժխտողական քաղաքականության հետ կապված»,- ասաց նա:


Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ մասնավորապես հայ-թուրքական արձանագրությունները «առ ոչինչ» ճանաչելու հայկական կողմի հայտարարություններին, Թաներ Աքչամը նշեց․«Թվում է, որ թուրքական կողմը վաղուց էր թաղել հայ-թուրքական արձանագրությունները: Ես չեմ կարծում, որ դրանք նորից կհիշատակվեն մոտ ապագայում: Թվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների մեղմացումը թողնվել է մեկ այլ գարնան»:

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ