Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բեքիր Բոզդաղ. Մինչև հիմա ՆԱՏՕ-ում այսպիսի սկանդալ չէր եղել

Բեքիր Բոզդաղ. Մինչև հիմա ՆԱՏՕ-ում այսպիսի սկանդալ չէր եղել
19.11.2017 | 10:39

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ «միջազգային համագործակցություն» կա` հայտնում է Անադոլու գործակալությունը: «Միջազգային համագործակցությունն այն մակարդակի է հասել, որ զինվորն իրեն թույլ է տալիս ՆԱՏՕ-ի անդամ երկրի հիմնադրին ու ներկայիս առաջնորդին վարժանքի ժամանակ ներկայացնել որպես թշնամական թիրախ»,- ասել է Բոզդաղը:

Նորվեգիայում զորավարժության ժամանակ Էրդողանին և Աթաթուրքին ներկայացրել էին թշնամու կերպարում, որից հետո Անկարան հետ էր կանչել իր զինվորականներին: Ավելի ուշ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել Թուրքիայից: Բոզդաղի խոսքով, մինչև հիմա ՆԱՏՕ-ում այսպիսի սկանդալ չէր եղել:

Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ

t-type-descr-link"> Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում