Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գրքի երևանյան առաջին փառատոնը կմեկնարկի բարեգործական գրքահավաքով

Գրքի երևանյան առաջին փառատոնը կմեկնարկի բարեգործական գրքահավաքով
19.11.2017 | 20:03

Գրքի երևանյան առաջին փառատոնը կմեկնարկի բարեգործական գրքահավաքով: Ներկա կլինեն անվանի հյուրեր գրականության, մշակույթի, սպորտի, շոու բիզնեսի ոլորտներից: Նրանք իրենց գրքերը կմակագրեն Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի դպրոցի գրադարանի համար:

Բացման խոսքով հանդես կգան Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Գրքի երևանյան փառատոնի կազմակերպիչ «Միհր» ստեղծագործողների միության ղեկավար Շողակաթ Գալստյանը: Կներկայացվի նոյեմբերի 24-26-ը կայանալիք Yerevan book fest-ի ծրագիրը:
Նոյեմբերի 20-ին կհայտարարվի Yerevan Book Fest-ի ծրագիրը, կազմակերպիչները կխոսեն եռօրյա գրքի տոնավաճառի, գրքային զեղչերի, գրական մրցույթի, փառատոնի ժամանցային միջոցառումների մասին:


Գրքի երևանյան փառատոնը կանցկացվի նոյեմբերի 24-26-ին Հանրապետության Հրապարակի նախկին Կառավարական 2-րդ տանը (ՀՀ ԱԳՆ-ի նախկին շենք)։
Մուտքը՝ գրքով:

Դիտվել է՝ 2186

Մեկնաբանություններ