Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Միջուկային սպառազինության ծախսերի կրճատումը կամրապնդի ԱՄՆ անվտանգությունը

Միջուկային սպառազինության ծախսերի կրճատումը կամրապնդի ԱՄՆ անվտանգությունը
19.11.2017 | 20:32

Առաջիկա 30 տարում ՍՄՆ-ը ծրագրում է 1,7 տրիլիոն դոլար ծախսել իր միջուկային զինանոցը նորացնելու հաար` The Washington Post-ում գրում են պաշտպանության նախկին նախարար ՈՒիլյամ Փերին և Միացյալ շտաբների կոմիտեի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Քարտրայտը: Նրանք դեմ են այդ նախաձեռնությանը: «Եթե մենք կրճատենք միջուկային զինանոցի նորացման ծրագիրը, իրականում նույնիսկ կամրապնդենք մեր անվտանգությունը և կխնայենք հարյուր միլիարդավոր դոլարներ»` գրում են նրանք` վստահ, որ պետք է նորացնել «այն զենքերը, որ մեզ պետք են այսօրվա սպառնալիքներին դիմակայելու»:

Եթե սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի մեծագույն սպառնալիքը ԽՍՀՄ-ի անսպասելի հարվածն էր, հիմա գլխավոր վտանգը ԱՄՆ-ի ինչ-որ սխալն է, որի պատճառով պատահաբար կսկսվի միջուկային պատերազմ: Պարզ կանոն է` եթե այս կամ այն միջուկային զենքը մեծացնում է պատահական պատերազմի ռիսկը և պետք չէ կանխամտածված հարձակումը կանխելու համար, պետք չէ այդ զինատեսակն արտադրել: Հեղինակները հավանություն են տալիս անհրաժեշտ քանակությամբ միջուկային զենքով նոր սուզանավեր կառուցելուն` համարելով ամենակենսունակ զսպիչ տարր: Մինչդեռ միջմայրցամաքային հրթիռները տագնապ են հարուցում: Ցանկացած անսպասելի հարձակման ժամանակ նրանք կդառնան առաջին թիրախը, այդ հրթիռներն անհնար է վերադարձնել, եթե արձակվեն ի պատասխան սուտ տագնապի: Հանուն ապահովության, եթե սուզանավերի կենսունակությունը հարվածի տակ հայտնվի, նրանք խրախուսում են անհրաժեշտ թվով` ռադարների համար քիչ նկատելի նոր ռմբակոծիչների արտադրությունը: Այդ ինքնաթիռները կօգտագործվեն հիմնականում սովորական թռիչքների համար, բայց կարող են նաև միջուկային ռումբեր կրել, որ հիմա նոր են արտադրվում: ԱՄՆ-ին անհրաժեշտ չէ իր ռմբակոծիչները զինել նոր սերնդի թևավոր հրթիռներով: «Մենք այլևս չպետք է մեզ ենթարկենք ռիսկին, որ սովորական մարտագլխիկով թևավոր հրթիռը կարող են ընդունել միջուկային մարտագլխիկով հրթիռի տեղ և պատահաբար սկսել միջուկային պատերազմ»` գրում են հեղինակները: Այդ հրթիռներից հրաժարվելը կօգնի 30 միլիարդ դոլար խնայել: «Նույն կերպ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ցամաքային տեղակայման միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից` խնայելով 149 միլիարդ դոլար»` գրում են նրանք: Փերին ու Քարտրայտը վստահ են. «Զսպման մեր մեխանիզմների վերականգնման առավել խելամիտ քաղաքականությունը կօգնի խուսափել Ռուսաստանի հետ սպառազինությունների նոր մրցավազքից»:
ՈՒիլյամ ՓԵՐԻ, Ջեյմս ՔԱՐՏՐԱՅՏ, The Washington Post


Հ.Գ. Եվ ինչու՞ են բոլոր նախկին պաշտոնյաներն ավելի հեռատես ու խելացի գործող պաշտոնյաներից: Գլխավոր հարցը պատասխանատվությու՞նն է ու վերավերաապահովագրու՞մը, թե՞ սպառազինությունների մրցավազքը վազքի մի տեսակ է, որի վազքուղյակում անհնար է կանգ առնել: Իսկ զենքը, նույնիսկ պատից կախվածը, միևնույն է, կրակում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ