«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Անթալիայում հանդիպել են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները

Անթալիայում հանդիպել են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները
19.11.2017 | 20:34

Երեկ Անթալիայում հանդիպել են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովը:
Նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հյուրընկալելու է Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանին և Հասան Ռոհանիին: Օրակարգում հիմնականը Սիրիայի խնդիրն է:


Մոսկվան, Անկարան և Թեհրանը լուրջ առաջընթացի են հասել սիրիական կարգավորման շուրջ բանակցություններում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` Սերգեյ Լավրովի և Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք կարողացել ենք լրջորեն մերձեցնել մեր դիրքորոշումները հրադադարի և դեէսկալացիոն գոտիներում լարվածության նվազեցման հարցում։ Հիմա իրավիճակը Սիրիայում շատ ավելի լավ է, քան անցած տարի»,- ասել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ ճգնաժամը Սիրիայում չի կարող լուծվել առանց քաղաքական կարգավորման։ «Մեր զգայունությունը PYD թեմայով հայտնի է։ Այն, որ մեզ համար նրանց մասնակցությունը սիրիական կարգավորման ցանկացած միջոցառման անընդունելի է, մենք ասել ենք ոչ միայն մեր գործընկերներին, այլև ժնևյան ձևաչափում։ Ռուսաստանն ու Իրանը լավ են հասկանում այդ զգայունությունը»,- հավելել է թուրք նախարարը։


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումն Անթալիայում արդյունավետ է եղել, կողմերը պայմանավորվել են բոլոր հարցերի շուրջ։ «Մենք հավաքվել էինք կարծիքներ փոխանակելու նոյեմբերի 22-ին Սոչիում կայանալիք մեր երկրների նախագահների գագաթնաժողովի նախապատրաստման հստակ մանրամասների վերաբերյալ։ Աշխատանքը շատ արդյունավետ էր, մենք պայմանավորվել ենք բոլոր առանցքային հարցերի շուրջ և կտեղեկացնենք նախագահին մեր գնահատականի մասին, թե ինչպես առաջ շարժվել, ինչպես ամրապնդել Աստանայի գործընթացը, որը պետք է առավել բարենպաստ պայմաններ ստեղծի, որ Ժնևի գործընթացը վերջապես ձեռք բերի որոշ արդյունավետ գործիքներ՝ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի հանձնարարությունների կատարման համար»,- լրագրողներին ասել է Լավրովը։

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ