Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մեծ Բրիտանիան Իրանին կվերադարձնի 527 մլն դոլար

Մեծ Բրիտանիան Իրանին կվերադարձնի 527 մլն դոլար
19.11.2017 | 20:35

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մոտ ժամանակներս Իրանին կփոխանցի մոտ 400 միլիոն ֆունտ ստեռլինգ (527 մլն դոլար)` հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լոնդոնում ԻԻՀ դեսպան Համիդ Բայեդինեժադին։ Դեսպանի խոսքով՝ գումարը, որը Մեծ Բրիտանիան պարտք է Թեհրանին, Իրանի ԿԲ-ին կփոխանցվի առաջիկա օրերին։ The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցել էր, որ բրիտանական իշխանությունները մտադիր են գումարն Իրանին փոխանցել որպես «բարի կամքի դրսևորում»։

Գումարը Միացյալ Թագավորությունն Իրանի կառավարությունից ստացել էր 1970-ականներին։ Պայմանագիրը վերաբերել է ռազմական տեխնիկայի մատակարարմանը, սակայն այդ համաձայնագրի պայմանները չեն իրագործվել Իրանի հեղափոխության պատճառով, և գումարը բրիտանական դատարանի որոշմամբ սառեցվել է։

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ