«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայկ Մելիքյանի տարեվերջյան վիրտուոզ համերգը Երևանում

Հայկ Մելիքյանի տարեվերջյան վիրտուոզ համերգը Երևանում
20.11.2017 | 15:10

Այսօր տեղի է ունենալու ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային լայն ճանաչում ունեցող հայազգի դաշնակահար ՀայկՄելիքյանի մենահամերգը՝բացառիկ վիրտուզ ծրագրով. մեկ ամբողջական բաժինմ իայն Շոպեն, այնուհետև՝ Սկրյաբին և երևանյան երաժշտական կյանքում գրեթե չկատարվող Ստրավինսկու ամենախրթին ստեղծագործություններից մեկը՝ «Պետրուշկա» դաշնամուրային սյուիտը:

Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյան միջազգային 5-րդ փառատոնի շրջանակում, որը նվիրված է Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին. «Տարին գերհագեցած էր բազմազան ծրագրերով, միջազգային համերգաշարերով ու նաև նոր փառատոներով, սակայն երևանյան հանդիսատեսին ներկայանալու բերկրանքն ու պատասխանատվությունն այլ է, հարազատ ու կենացնող»,-նշում է ՀայկՄելիքյանը:

Նշենք, որ միջազգային երկարատև շրջագայությունից հետո այս համերգը դաշնակահարի աշնանային սեզոնի՝ երևանյան եզրափակիչ միջոցառումն է: Այն կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում, այսօր՝ 19:00-ին:
Մուտքը՝ հրավիրատոմսերով:

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ