Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Պարը դպրոցում» նախագիծը իրականացվեց Երևանում

«Պարը դպրոցում» նախագիծը իրականացվեց Երևանում
20.11.2017 | 15:12

Նոյեմբերի 16-19-ը Երևանում հայ և վրացի ավելի քան քառասուն աշակերտի համար իրականացվեց «Պարը դպրոցում» նախագիծը: Հանդիպումը տեղի ունեցավ PASH ծրագրի և Վրաստանի Գյոթե Ինստիտուտի նախաձեռնությամբ։ Նախագծի նպատակն էր պարի միջոցով մերձեցնել տարբեր երկրների դպրոցականներին, ինչպես նաև նպաստել գերմաներենի ուսուցմանը։

Ծրագրի կազմակերպիչներից Դանա Շլուխթմանն իր խոսքում նշեց.«PASH համակարգը իր մեջ ներառում է արդեն 1800 դպրոց։ Մեր ցանկությունն է ոչ միայն միավորել Գերմանիայի դպրոցները արտասահմանյան մյուս դպրոցների հետ, այլև նպաստելնույն տարածաշրջանի դպրոցականների ծանոթությանը, բարեկամությանը»։
«Պարը դպրոցում» նախագծի նպատակն էր պարի միջոցով ցույց տալ, թե ինչպես կարելի է սովորել գերմաներեն,լեզվին տիրապետել ոչ թե քերականության, այլ շարժումների միջոցով:
Ծրագրի իրականացման գործում մեծ դերակատարում ունեցան Գերմանիայից ժամանած պարուսույցները։ Վերջիններս այս բնագավառում արդեն մեծ փորձ ունեն և լեզվի ուսուցումը համադրում են պարի հետ։


«Մենք կարողանում ենք պարել ածականներ և իրենց համեմատության աստիճանները։Մենք ցույց կտանք ածականներ, սակայն այն չենք թարգմանի , չէ որ մարմինը ինքն իրենով խոսում է», - ահա այսպես մեկնաբանեց իրենց անելիքը «Պարի ժամանակը» գերմանական համույթի պարուսույց Ան Բեքմանըերևանյան եզրափակիչ միջոցառման ժամանակ։
Եռօրյա ուսումնական նախագիծը չսահմանափակվեց միայն պարի միջոցով գերմաներեն լեզվի ուսուցմամբ, այլ նաև հնարավորություն տրվեց բոլոր մասնակիցներին ծանոթանալու հայկական մշակույթին և ավանդական արվեստներին:

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ