Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դու նորից եկել ես` ի՞նչ անենք

Դու նորից եկել ես` ի՞նչ անենք
21.11.2017 | 11:08

Մտածել, որ Սերգեյ Լավրովը հերթապահ այց է կատարում հակամարտող երկրներ, կամ էլ թե եկել է անձամբ շնորհավորելու հայ-ռուսական հարաբերությունների 25-ամյակը, աբսուրդ է նույնքան, որքան աբսուրդ է կարծել, թե Սերժ Սարգսյանն ուրբաթ օրը ՀՀԿ ԳՄ նիստը ոչ ևս է արել, յուր «ծերերին» տուն է ուղարկել, որ ԳՄ-ին հատկացված ժամանակն անցկացնի Գագիկ Ծառուկյանի հետ` նրա Առինջի այգում:


Թե Լավրովը, թե Սարգսյանը խորքային խաղացողներ են և հաստատապես շատ լուրջ խնդիրներ են փորձել լուծել: «Սևեռվենք» Հայաստանում գտնվող Լավրովի այցի վրա, այս գլխից ամրագրելով` նա ոչնչի չի հասնի, սակայն կփորձի, քանզի «լավրովյան ծրագիրն» անչափ «ռոմանտիկ» է: Այո, խնդիրն առնչվում է Ղարաբաղի հինգ շրջանների «վերադարձին», Ադրբեջանի ԵԱՏՄ-ացմանը, սակայն «նոր հանգամանքն» այս դեպքում վերաբերում է ոչ այնքան Էրդողան-Պուտին վերջին հանդիպմանը, որքան նոյեմբերի 24-ին ստորագրվելիք ԵՄ-Հայաստան համաձայնագրին: Բայց առաջին հերթին` Սերժ Սարգսյանի ապագային, այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը:


Հասկանալի է, Ռուսաստանը, որը 2018-ին գնում է Պուտին ընտրելու, հաստատապես ցանկանում է խաղալ Սերժ Սարգսյանի հետ: Սակայն Ռուսաստանը Ռուսաստան չէր լինի, եթե այս փուլում չփորձեր որևէ բան պոկել Հայաստանից: Սիրիայում ռևանշ ունեցած Ռուսիան փորձելու է անել ամեն ինչ, որ ղարաբաղյան առանցքում տեղակայի ռուս խաղաղապահին, առավել ստույգ` ՀԱՊԿ զինվորին: ՈՒ եթե Հայաստանի համար ներքաղաքական այս բարդ փուլում չհասնի որևէ հաջողության, այլևս երբեք չի կարողանա հարցը «հրատապ» դարձնել: ՈՒստի Լավրովը Հայաստանում է ու փորձում է Սիրիայի նման` առանց ԱՄՆ-Արևմուտքի, ղարաբաղյան հարցը «կարգավորել»:


Ասել ենք, քիչ առաջ էլ ասացինք չհաջողելու պատճառների մասին: Մեկ նրբերանգ էլ հավելենք` հակամարտող երկրների ԱԳ նախարարները հանդիպելու են նոյեմբերի 24-ից հետո` դեկտեմբերին (գիտենք` Ռուսիան ցանկանում էր շուտ, մինչև 24-ը): Պաուզան պետք է ձգել ԵՄ համաձայնագրի առնչությամբ:
Էդմոն Մարուքյանի հետ «Յուրոփը» ոտնատակ տված Արմեն Աշոտյանի եզրափակիչ «գրությունից» ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ոչ միայն արել է ամեն ինչ, որ սույն «բարաթը» ստորագրվի, այլև որ` որևէ մեկն ամբողջ աշխարհում Հայաստանին չմեղադրի, թե վերջինիս մեղքով չստորագրվեց համաձայնագիրը:
Համարձակություն ունենանք ու ասենք` համաձայնագիրը, ըստ ամենայնի, չի ստորագրվի: Չի ստորագրվի հայտնի պատճառով: «Յուրոփում» հաստատապես կգտնվի մի երկիր, որն իր վետոն կդնի այն պարբերության վրա, ուր նշված կլինեն Հելսինկյան եզրափակիչ ակտի երկու սկզբունքներն էլ. ստորագրվող փաստաթուղթը պետք է հար և նման լինի նախաստորագրվածին, որտեղ ղարաբաղյան խնդրով, այսպես ասած, հայանպաստ ձևակերպումներ են: Սա է Հայաստանի պահանջը:


Ընդ որում, այդ «մի երկիրը» վետո կկիրառի ոչ այնքան Ադրբեջանի «սիրուն աչքերի» և «լվացքատնից» բերած «շորերի» համար, որքան նույն Արևմուտքին ձեռնտու կլինի, որ համաձայնագրի ստորագրումն ու բանակցությունները հետաձգվեն… մինչև գարուն. մինչև Հայաստանում Սերժ Սարգսյանը պնդեցնի իր վարչապետական ոտնատեղը, որ Ռուսաստանը շատ «համը չհանի»: Ի դեպ, քանի «կալի վրա» ենք, տեղեկացնենք, որ Ռուսաստանը ինչ-ինչ ֆորս մաժորների դեպքում խաղի մեջ կմտցնի ոչ թե վարչապետ Կարեն Կարապետյանին, այլ վարչապետի իր մյուս թեկնածուին` Էդվարդ Նալբանդյանին, որի այցն Իսրայել հենց այնպես չէր (ով է Էդվարդ Նալբանդյանը` մեկ այլ անգամ): Սա` ի միջի այլոց:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրում այսօր տեղի ունենալիք լավրովյան «պրեսինգին», ապա այն անիմաստ կլինի ոչ միայն այն պատճառով, որ հայկական կողմերը հազար ու մի «պրետենզիա» ունեն ռուս-ՀԱՊԿ-ական «սապոգի» առնչությամբ, այլև կա անչափ պարզ մի պատճառ:


Որքան էլ տարփողվի, թե Ղարաբաղի հարցում ԱՄՆ-Ռուսաստան համանախագահությունները միասնական են գործում, ինչպես… Սիրիայի հարցում, չկա նման բան: Ինչպես չկա Սիրիայում համատեղ «գործողություն»: Եվ այնուհանդերձ, ինչպես Սիրիայում, այս դեպքում ևս արտաքուստ կարծիքները «համընկնում» են (Լավրովը հո չէ՞ր ասելու` գնալու եմ Ադրբեջան, սույն «լվացվածին» տանելու եմ ԵԱՏՄ, Հայաստան-Ղարաբաղում էլ խաղաղապահ եմ տեղակայելու):
«Համընկածներով» ֆիքսել են Վիեննայի սկզբունքները, «ստատուս քվոյի» պահպանումը, տեղորոշիչ սարքերի տեղակայումը, Կասպրշիկի առաքելության ընդլայնումը:
Թե էլ ինչի է եկել Լավրովը… մարդ չի հասկանում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ