Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ատելության հականիշը պաշտամունքն է` հայրենիքի պաշտամունքը

Ատելության հականիշը պաշտամունքն է` հայրենիքի պաշտամունքը
21.11.2017 | 11:33

«Իրատեսի» հարգելի հեղինակը` Սոկրատ Հովսեփյանը, ժամանակին արձագանքելով հոդվածներիս, այն միտքն էր հայտնում, թե այդչափ ատելությունը վտանգավոր է և ոչ մի տեղ չի տանում: Թերևս հարկ է ճշտորեն գնահատել ատելության նպատակը և ուղղվածությունը: Իսկ ատելության հականիշը հայրենիքի անմարելի պաշտամունքն է: Այո, հայրենիքն է սրբություն սրբոց: Եվ եթե այդպես ապրեինք ու գործեինք անցած ժամանակահատվածում, եթե հայրենիքը չդիտեինք ընդամենը մեր ընտանիքը, դղյակը, պալատը, ինչպես դարերով անում էին հայ նախարարները, իշխանիկները, ցավոք, նաև ազգովին, ապա այսօր հայկական ողջ լեռնաշխարհը մերը կլիներ: Այսօր էլ կարծես ազգովին այդ մտածողությամբ ենք ապրում ու գործում, հակառակ պարագայում 25 տարում մեկուկես միլիոնով ամեն գնով չէինք վազի Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան` ընտանիքով կուշտ ուտելու, զուգվել-զարդարվելու, փոխանակ բնակեցնելու Արցախի ազատագրված տարածքները` փաստի առաջ կանգնեցնելով ողջ աշխարհը:

Այսօր հայ մարդն իր տնից դուրս պաշտու՞մ է հայրենի քաղաքը, գյուղը, փողոցը, այգին, գետը, լիճը, անտառը, այսինքն` հայրենիքը: Բազմաթիվ ակնհայտ փաստեր վկայում են, որ այդպես չէ. ինչու՞, որովհետև ընտանիքում, դպրոցում, բուհում, համայնքում, հասարակական-քաղաքական կառույցներում չեն դաստիարակում, քարոզում պաշտամունք հայրենիքի նկատմամբ, որովհետև ազգովին ապրում ու գործում ենք (նաև դարեր շարունակ) «որտեղ հաց, այնտեղ կաց», երևի զուտ հայկական, կործանարար սկզբունքով: Այս առումով փառք ու պատիվ «Հայ ասպետ» հաղորդաշարի կազմակերպիչներին` ի դեմս հարգարժան Կարին Տոնոյանի, որը զարմանալի բանիմացությամբ ու եռանդով հայրենապաշտություն, հայրենաճանաչություն է ներարկում հարյուրավոր հայորդիների և հայ դուստրերի: Թերևս արժե կոչ անել Հայաստանի, Արցախի, Ջավախքի, սփյուռքի հայ ուսուցիչներին` «Հայ ասպետի» յուրաքանչյուր եթերից հետո դպրոցներում քննարկել, պարզել` արդյոք բոլո՞րն են դիտում այդ հիասքանչ, հայրենանվեր հաղորդումը:


Այսօր զարմանք ու տարակուսանք է հարուցում մամուլում տպագրվող որոշ հոդվածներում «մարմնի և մտքի դահիճների» (Վ. Ոսկանյան` «Շշուկների մատյան») մեր ժողովրդի, հայրենիքի ոխերիմ թշնամիների` հակամարդ (ռուս մեծ փիլիսոփա Բերդյաև), այո, հենց մունդռիկ, հայատյաց չարագործներ Լենինի ու Ստալինի փառաբանումը: Իբր հակամարդը փոխեց աշխարհը, նրա վիժվածքն էլ ստեղծեց հզոր պետություն, թեև հայրենական պատերազմում այդ հզոր պետության զոհերի թիվը 20 միլիոն էր, Գերմանիայինը` 7 միլիոն: Յուրաքանչյուր հաղթական ճակատամարտ պարզապես մսաղաց էր: Կուրսկի ճակատամարտում խորհրդային զոհերը 860 հազար էին, Գերմանիայինը` 500 հազար: Խորհրդային բանակը կորցրեց 6 հազար տանկ, գերմանականը` 1500: Խորհրդային սպաներն ու զինվորները միլիոններով ռազմագերի էին դառնում` 3,3 միլիոն ընդհանուր թվով: Նրանցից հարյուրհազարավորների վիժվածքը փտեցրեց Սիբիրի գուլագներում: Իսկ թե ինչ հոգատարությամբ էին ցարական Ռուսաստանում վարվում ռազմագերիների հետ, կարդացեք ռուս պատմաբանների հոդվածներում:


Եթե չլիներ Լենդ-Լիզի բազմակողմանի ռազմատեխնիկական, տնտեսական, պարենային վիթխարի օգնությունը, հետևանքներն աղետալի կլինեին: Այս մասին մարշալ Ժուկովը ոչ պաշտոնական պայմաններում ասել է. «Առանց ամերիկյան ստուդեբեկերների մենք ինչպե՞ս պետք է քարշեինք մեր հրետանին, կատյուշան»: Ա. Ի. Միկոյան. «Մեր ողջ բանակը անիվների վրա էր, այն էլ ինչպիսի՜ անիվների, որոնք ապահովում էին շարժունակությունը, հարձակման թափը»` նկատի ունենալով 400 հազար ամերիկյան ավտոմեքենաները, հատկապես` ստուդեբեկերները: Ն. Խրուշչով` «Պատերազմից քանի տարի է անցել, բայց մեր հրետանին քարշում ենք ստուդեբեկերներով»:
Ահա, պարոնայք, Ստալինի ստեղծած «հզոր» պետությունը, որը սովամահ արեց միլիոնավոր մարդկանց և այդպես էլ չստեղծեց արդյունաբերական երկիր, ինչպես նաև ժողովրդին պարենով ապահովող գյուղատնտեսություն:
Ապշեցուցիչն այն է, որ ՍոկրատՀովսեփյանը ստալինյան ամենաանմարդկային պետությունը դեմոկրատական է համարում: Պետություն, որտեղ միլիոնավոր մարդիկ, ստալինյան գազանաբարո կերպարի ներքո, կորցրել էին իրենց մարդկային դեմքը: Մատնում էին բոլորը բոլորին. որդին` հորը, մորը, ամուսինները` միմյանց, ընկերը` ընկերոջը, 11 միլիոնը լրտեսում էր մնացյալ 140 միլիոնին. նույնիսկ մեծ գրողները, արվեստագետները, գիտնականները կորցրել էին իրենց մարդկային դեմքը` ընկածին օգնելու, սատար կանգնելու բնական ունակությունը: Ակադեմիկոս Սերգեյ Վավիլովը օգնության ձեռք չէր մեկնում ամբաստանված հանճարեղ եղբոր` Նիկոլայ Վավիլովի ընտանիքին: Գրող Ալեքսեյ Տոլստոյը չէր օգնում ամբաստանված եղբոր ընտանիքին: Գրող Լեոնովը կնոջը թույլ չէր տալիս օգնել եղբոր ընտանիքին: Բելոմորյան, Վոլգա-դոնյան ջրանցքների, Կոտլաս-Վորկուտա երկաթուղու դժոխային կառույցներում աներևակայելի ստրկական աշխատանք էին կատարում հարյուրհազարավոր տառապյալ աքսորյալներ, այդ թվում` բազմահազար կանայք ու աղջիկներ, ի վերջո, բոլորն էլ իրենց գերեզմանը գտնելով այնտեղ:


1921 թ. հակամարդ ճիզվիտի, իբր աշխարհը փոխողի զառանցական հեղափոխության, սնանկ տնտեսական քաղաքականության պատճառով սովամահ եղավ 5 միլիոն մարդ. դե, ձեր պաշտելիի համար մարդը ոչ մի արժեք չուներ: 1932-33 թթ. հակամարդու վիժվածքը ՈՒկրաինայում սովամահ արեց 7 միլիոն մարդու. դե, հզո՞ր պետություն էր ստեղծում: Ինչպես ռուս պատմաբանն է գրում, նողկալի անբարոյականություն է, քաղաքական հանցագործություն, երբ ՌԴ Դուման, ի պատասխան ՈՒկրաինայում համապատասխան հուշարձանի կանգնեցման, հայտարարեց` միլիոնավոր մարդիկ սովամահ եղան, որովհետև երկիրը ինդուստրացման գործընթաց էր ապրում: Եվ քանի դեռ հակամարդու չարագույժ դիակը դամբարանում է, ՌԴ Դուման այդպիսի անբարո հայտարարություն կանի: Թերևս Չուբայսը նախագահ դառնա և Մոսկվան մաքրի այդ չարիքից: Երևի կոմունիստները վախենում են, որ հողը չի ընդունի իրենց պաշտելիի գարշահոտ դիակը, դրա համար էլ չեն հանում դամբարանից. չէ՞ որ հարյուրամյա չարիքի հիմնադիրը այդ հակամարդն է, որը ծնեց դժոխքի որդիներ` Ստալին, Յագոդա, Եժով, Բերիա, տասնյակ հազարավոր կոմունիստ հանցագործ դատավորներ, դատախազներ, քննիչներ, բանտապետեր, ճամբարների պետեր, որոնց զոհը դարձան միլիոնավոր անմեղ մարդիկ. ահա ինչը պետք է ատել, պարոնայք, հրեշավոր կեղծիքը, գաղափարագարությունը, կեղծ մարգարեներին, ժողովրդի դահիճներին քծնելը, որ ցուցանես ճշմարտությունը:


Հովսեփյանը նաև հայտարարում է` էս աշխարհի տերերը ստիպում են, որ մարդ ակամայից ստալինիստ դառնա: Պարոն, դուք ամեն մի առիթով փառաբանում եք հակամարդուն, մարդկային կերպարանքից զուրկ նրա վիժվածքին` մեր ժողովրդի դահիճներին, ուրեմն դուք և լենինիստ, և ստալինիստ եք: Լուիզա Մկրտչյանի հայրը հենց ձեզ նմանների համար է ասել` նախ բոլշևիկ-կոմունիստ եք, ապա` հայ, հակառակ պարագայում շարունակաբար չէիք փառաբանի մեր ժողովրդի դահիճներին, որոնց գարշահոտ հոգիները թուրքի կերպարանք առած, այսօր կրակում են Արցախի, հայրենիքի վրա, սպանում մեր զավակներին և հայտնի էլ չէ, թե վերջն ինչ է լինելու։


Արդեն 30 տարի է` Արցախում թափվում է մեր զավակների արյունը, Նախիջևանը սվին է` խրված մեր թիկունքը. պարոնայք բոլշևիկ-կոմունիստներ, եթե մի օր Բաքվի թրքությունը ձեր ոխերիմ բարեկամների «պոլոնեզ» ռեակտիվ համակարգով Նախիջևանից հրթիռակոծի Երևանը, հրթիռն ընկնի ձեր գյուղի, ձեր տան վրա, ուրեմն իմացեք` ձեր պաշտելի հակամարդն ու նրա վիժվածքն են, թուրքի կերպարանք առած, նաև ժամանակի գաղափարագար, անհեռատես, թուլամորթ, պարզապես հակամարդու և նրա վիժվածքի ստրկամիտ հայ բոլշևիկներն են հրթիռակոծում։ Եվ ինչու՞ ձեր չարանենգ պաշտելիները ժամանակին փրկեցին Թուրքիան կործանումից, որ այսօր չարագույժ աղետ դառնա Մերձավոր Արևելքի, նաև Ռուսաստանի համար` և նենգորեն հորինված Ադրբեջանի հետ թև թևի աստիճանաբար ականապատեն Ռուսաստանի սիրտը: Վկա` վերջերս Ադրբեջանի ակադեմիայի աշխատակցի` Ռուսաստանի մուսուլմաններին հղած ուղերձը, որում նշվում է, որ Ռուսաստանը մշտապես, նաև այսօր թուրքական էթնոսի ցեղասպանություն է իրականացնում։


Պարոնայք, ինչպե՞ս չատել նախամարդու հոգեբանությամբ ապրող ու գործող ալիևներին, նրանց ասկյարներին, որոնք հայ զինվորի կտրած գլուխը ցուցադրում են գազանաբարո հրճվանքով ոռնացող հասարակության աչքերի առաջ, ցուցադրում ինտերնետային կայքերում, մանկապարտեզից մինչև դպրոց ու բուհ մոլագար մարդատյացություն, հայատյացություն քարոզում։ Ինչպե՞ս չատել Անկարայի մոլագար թրքությանը, որը 1970-80 թթ., գուցե նաև այսօր, իրենց դասագրքերում, պատկերացնո՞ւմ եք, դասագրքերում, երեխաների համար, գրում էին` մենք ջրերում լողացող ձկներին, օդում թռչող գիշատիչ թռչուններին, ձորերում, անտառներում վխտացող գազաններին կերակրեցինք հայերի մարմինների մսով ու արյունով (Վարդգես Պետրոսյան, «Ապրած և չապրած տարիներ. Կարսից մինչև Տրոյա»):
Հայաստանը, հայ ժողովուրդը չափազանց շատ ցավ ու կորուստ են ունեցել, ոչ մի գնով չի կարելի ցավ պատճառել այս տառապյալ ժողովրդին, հակառակ պարագայում, նույնիսկ աշխարհի կողմից Արցախի ճանաչումը երբեք չի ապահովի նրա, նաև Հայաստանի վերջնական անվտանգությունը. թուրքը նույն միջնադարյան բարբարոսն է և երբեք չի հրաժարվի Հայաստանի վերացման երազանքից: Սին հույս ենք փայփայում, որ ռուս ապերախտ գեներալներն ու գնդապետները դարձյալ շրջափակված Արցախն ու Հայաստանը հավերժ կպաշտպանեն թուրքական հորդաներից, ինչպես նենգորեն վարվեցին Գետաշենում, Շահումյանում. ինչպես վարվում են որոշ ապերախտ ռուս գիտնականներ ու լրագրողներ, իրենց գիտական հանդեսում տպագրելով Ադրբեջանի ակադեմիայի աշխատակից Ալի Հասանովի հայատյաց զառացանքը` հայերը Խոջալուում այնպիսի ցեղասպանություն են կատարել, որ հավասար է Հոլոքոստին, որ հայերը 200 տարի ցեղասպանության, էթնիկ զտումների են ենթարկել ադրբեջանցիներին` տգիտաբար մոռանալով, որ 200 տարի առաջ չկար ոչ այդպիսի ժողովուրդ, ոչ էլ պետություն:
Պարոնայք, առաջարկում եմ ինտերնետային կայքերում աչքի անցկացնել ռուս պատմաբանների տարբեր տարիներին տպագրած ներքոնշյալ հոդվածները և կհամոզվեք, թե որքան ոճրապարտ, հայրենադավ, մարդատյաց են հայ կոմունիստների, հոգով բոլշևիկների պաշտելիները:


«Неизученная война, «Знание-сила», 2011, н.12, «За строкой учебника», «Знание-сила», 2013, н. 5, «Прививка от репрессий», «Аргументы и факты», 2016, н. 8, «Голодные сытым не товарищи», «Новая газета», 2013, н. 89, «Огненная дуга. Курская битва глазами ее участников», «Наука и религия», 2013, «Доза правды», «Аргументы и факты», 2016, н.8:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 3927

Մեկնաբանություններ