«Որքան երկար տևի ուկրաինական ճգնաժամը, այնքան Եվրոպային և աշխարհին ավելի մեծ վնաս կհասցվի»,- Ֆրանսիա իր այցի կապակցությամբ Չինաստանի կառավարության կայքում և ֆրանսիական Le Figaro պարբերականում գրել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։ Ըստ Ֆրանսպրեսի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր առաջնահերթությունը Սի Ծինպինի Փարիզ այցի ընթացքում լինելու է վերջինիս զգուշացնելը, թե որքան վտանգավոր է Ռուսաստանին ՈՒկրաինայի դեմ պատերազմում աջակցելը։               
 

Ամեն հիսուն տարին մեկ սեփականությունը փոխում է սեփականատիրոջը

Ամեն հիսուն տարին մեկ սեփականությունը փոխում է սեփականատիրոջը
21.11.2017 | 09:46

Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ (Ղուկ.16.9):


Սուրբ գրքում նշված բազում կուռքերի անուններից Հիսուսը նշում է միայն Մամոնայի` դրամի կուռքի անունը, որպես բոլոր ժամանակներում Աստծո աննահանջ հակառակորդի:
Բոլոր կրքերն ու մոլությունները ինչ-որ կերպ հաղթահարելի են, իսկ դրամ կուտակելու մոլուցքը անկարելի է հաղթահարել: Այդ մոլուցքով բռնված են ոչ միայն նրանք, ովքեր արդեն իսկ մեծ կարողության տեր են, այլև չքավորները, որոնց ցանկություններն ու հնարավորությունները պարզապես իրար չեն համապատասխանում, բայց վայ է, երբ համընկնեն: Թեև կան չքավորներ, որոնց Աստված ինքն է բարձրացնում իր փառքի համար, բայց նրանք ևս, եթե կորցնեն ինքնատիրապետումը, տրվեն դրամի և փառքի գայթակղությանը, թշվառ վախճան կունենան: Նրանք, որպես կանոն, դառնում են հանցագործներ` գողանալով, զրկելով, սպանելով հանուն փողի:


Վիճակագրական փաստ է, որ ամեն հիսուն տարին մեկ սեփականությունը փոխում է սեփականատիրոջը: Մարդիկ, որոնք շատ անմեղ նպատակներով սկսում են դրամ հավաքել, չեն էլ զգում, թե ինչպես աստիճանաբար դրամն ինքը վերածվում է գերնպատակի, այն աստիճանի, որ մարդիկ այլևս չեն ցանկանում այն ծախսել սկզբնական նպատակով, այլ ցանկանում են այդ դրամով ավելի մեծ շահույթ ստանալ: Սակայն իրենց կուտակածը չեն վայելում նրանց սերունդները: Ըստ Պողոս առաքյալի, կան «մտքով ապականված, ճշմարտությունից հեռացած» մարդիկ, որոնք շահի աղբյուր են համարում անգամ աստվածապաշտությունը:


Աստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից՝ ունենք կերակուր և հանդերձներ ու դրանցով էլ բավականանանք: Այդպիսիներին Հակոբոս առաքյալը ասում է. «Ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, և ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. և նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի և պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպես կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք: Մեղկ կյանքով ապրեցիք երկրի վրա և շվայտացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար» (Հակ. 5.1-5): Հիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի Երկնքի արքայությունը: Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թե հարուստը՝ Աստծո արքայությունը»: Աշակերտները շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կկարողանա փրկվել»: Հիսուս նրանց նայեց և ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծո համար ամեն ինչ կարելի է» (Մատթ. 19.23-26): Ինչքան որ դժվար է պարանը անցկացնել ասեղի «նեղլիկ ծակով», նույնքան դժվարությամբ հարուստը բաժանվում է իր ունեցվածքից: Այն հարուստները, ովքեր հարստությունը դիտարկում են որպես միջոց և ոչ` նպատակ, ամեն պահի պատրաստ են հրաժարվելու իրենց ունեցվածքից` հանուն ավելի բարձր գաղափարի, կամ գոնե ավելի խելամիտ կերպով են տնօրինում այն: «Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային: Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք...». ավելի գերադասելի է ընկերանա՛լ փողի հետ, քան ծառայե՛լ փողին... խոսքն այն մասին է, որ դրամը, որը, ըստ էության, անհրաժեշտություն չէ մարդու համար, այլ ըստ հանգամանքների պետք է ի բարիս գործածել` ձեռք բերելով անհրաժեշտը, հոգալով մեզ նմանների կարիքները, չէ՞ որ երբ մարդը դրախտում էր, նա ուներ ամեն ինչ, այսինքն` ամեն անհրաժեշտը, երբ մարդը ուներ ամեն ինչ, նրա ունեցածը շատ չէր, կամ քիչ: Ցավոք, այսօր փողը ասոցացվում է ազատության հետ, մանավանդ երիտասարդների մեջ. նրանք կարծում են, թե սեփական դրամական միջոցներով ավելի անկախ կդառնան, սակայն անկախանալով մեծերից, ընկնում են փողից կախման մեջ, և դառնում են անպատասխանատու, անհարգալից և շվայտ, խոսքը, իհարկե, բոլորին չի վերաբերում:


Հարստությունը չի փրկի հարուստին, եթե նա հարուստ է միայն իր և իր ազգականների կամ աթոռի համար, հափշտակում է, զրկում ու սպանում, աղքատությունը չի փրկի աղքատին, եթե նա չի կարողանում գոհանալ իր վիճակով և... արդյունքում ոչ միշտ է դառնում ունևոր, բայց միշտ դառնում է անիրավ:


Այսօր փողով կարելի է գնել ու վաճառել ամեն ինչ, մարդու մարմինն ու անգամ հոգին: Հիսուսը չասաց, թե հարուստը չի մտնի Արքայություն, այլ` դժվարությամբ կմտնի: Այն ունևորները, ովքեր անտարբեր չեն իրենց հոգու փրկության հարցում, թող իմանան. «Արքայության դուռը անչափ նեղ է նյութական բարիքներով այնտեղ մտնելու համար, դրանք պետք է տալ ու բաշխել ճանապարհին: Հարուստ է նա, ով տալիս է, քանզի տալիս է նա, ով ունի, նրան` ով կարիք ունի» (Ղուկ. 21.12): Հարուստ, թե աղքատ` մարդու անմահ հոգին Աստծո ձեռքում է, կալվածքներ ձեռք բերեք Աստծո Արքայության մեջ, անցողիկով ձեռք բերեք անանցը: Տնանկնե՛ր ու չքավորնե՛ր, հետամուտ եղեք առաքինության ու հարստացեք շնորհներով, քանզի մարդուն ոչինչ չի փրկի, եթե նրա հարստությունն Աստված ինքը չէ:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ