Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը 20 տարեկան է

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը 20 տարեկան է
21.11.2017 | 13:36

Այն հեռավոր տարիներին հետաղետալի Գյումրին կանգնած էր հոգևոր ճգնաժամի և անհուսության առջև, երբ համատարած ընդարմացման և նիրհի մեջ, որպես հուսո փարոսմաեստրո Լորիս Ճգնավորյանի շնորհիվ ծնվեց արվեստների կենտրոն ստեղծելու գաղափարը եւ 1991-ին սկիզբ առավ մի աննախադեպ ուխտագնացություն: Այն Հայկական բարեգործական նըդհանուր միության և նրա նախագահ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ, որպես նյութական կերտվածք ավարտին հասավ 1997թ-ին: Նույն տարվահոկտեմբերի մեկին տեղի ունեցավ Գյումրու «Արվեստների ակադեմիայի» հանդիսավոր բացումը, որտեղ անուրանալի է ԵՊԿ-ի ռեկտոր Արմեն Սմբատյանի, ՀՀ Վարչապետ Արմեն Դարբինյանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանի, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի բաժնիվարիչ Հասմիկ Կիրակոսյանի, ԵՊԿ պրոռեկտոր Ստեփան Սուքիասյանի գործունեության կարեւորությունը:

Դեկտեմբեր 2-ին Գյումրիում նշվելու է ԵՊԿ ԳՄ ստեղծման 20 ամյակը: Հոբելյանական տարում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, համերգներ, գիտաժողովներ ՀՀմարզերում, Երևանում և արտերկրում (Ավստրիա, ԱՄԷ, Սլովենիա, Իտալիա, Չեխիա, Շվեդիա և այլուր):
Դեկտեմբերի 2-ին Գյումրու դրամատիկակակն թատրոնում տեղի կունենա հիմնադրման 20-ամյակին նվիրված մեծ հանդիսություն: Միջոցառումներին կմասնակցեն գործընկեր բուհերի պատվիրակություններ մեկ տասնյակից ավելի երկրներից: Հանդիսավոր երեկոն իրենց մասնակցությամբ կպատվեն բոլոր այն մարդիկ ու պետական գործիչները, ովքեր իրենց ներդրումն ունեն բուհի ստեղծման և կայացմանգործում: Հավելենք, որ միջոցառմանը ներկա կինի անձամբ մաեստրո Լորիս Ճգնավորյանը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3619

Մեկնաբանություններ