«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Զիմբաբվեն ազատվեց նախագահից

Զիմբաբվեն ազատվեց նախագահից
22.11.2017 | 11:59

38 տարի Զիմբաբվեն ղեկավարած Ռոբերտ Մուգաբեն խորհրդարանին նամակով հայտնել է, որ ինքնակամ հրաժարական է ներկայացնում՝ ապահովելու «իշխանության խաղաղ փոխանցումը»: Մուգաբեի նամակն ընթերցել է խորհրդարանի խոսնակ Ջեքոբ Մուդենդան, երբ խորհրդարանը 93-ամյա նախագահի իմպիչմենթի հարցով խորհրդարանական լսումներ էր անցկացնում: Մուգաբեի նամակը ծափերով ու պարերով են ընդունել: Իմպիչմենթի պահանջի հիմքում փաստարկն էր, որ Մուգաբեն «թույլ է տվել կնոջը զավթել սահմանադրական կարգը, ծեր է և ի վիճակի չէ երկիրը կառավարել»:


Մուգաբեի հրաժարականը տոնել են նաև մայրաքաղաք Հարարեի փողոցներում:
Մեկ շաբաթ առաջ Զիմբաբվեի բանակը սահմանափակել էր նախագահ Մուգաբեի տեղաշարժի հնարավորությունը։ Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին նրա հրաժարականը: Ընդվզումները սկսվեցին, երբ Մուգաբեն փորձեց չեզոքացնել երկրի հաջորդ նախագահի առավել հավանական թեկնածու Էմերսոն Մնանգագվային և ճանապարհ հարթել կնոջ՝ Գրեյսի համար:

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ