«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Առաջ, Բեռլուսկոնի

Առաջ, Բեռլուսկոնի
22.11.2017 | 12:01

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կքննի Սիլվիո Բեռլուսկոնիի հայցը` նա պահանջում է 2018-ի խորհրդարանական ընտրություններից առաջ վերականգնել պետական պաշտոն զբաղեցնելու իր իրավունքը: 2013-ին իտալական դատարանը մեղավոր էր ճանաչել Բեռլուսկոնիին հարկային խարդախությունների համար և 6 տարով զրկել ընտրություններում առաջադրվելու իրավունքից:


Չորս անգամ լինելով Իտալիայի վարչապետ՝ Սիլվիո Բեռլուսկոնին 2011-ին ստիպված էր հրաժարական տալ՝ անչափահաս մարմնավաճառուհու հետ կապված սկանդալի պատճառով: Անցած տարի՝ սրտի վիրահատությունից հետո 81-ամյա Բեռլուսկոնին ամրապնդեց դիրքերը քաղաքական դաշտում, նրա «Առաջ, Իտալիա» կուսակցությունը այժմյան աջակողմյան կոալիցիայի հիմնասյունն է և առաջիկա խորհրդարանական ընտրությունների առաջատարը:

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ