Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանը հստակեցրել է դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում

Հայաստանը հստակեցրել է դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում
22.11.2017 | 12:02

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շատ հստակ մեսիջ ուղղեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման 3 սկզբունքները պետք է դիտարկել մեկ փաթեթի մեջ` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այսինքն՝ Լավրովը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը անքակտելի սկզբունք է ու առանց դա հաշվի առնելու խնդրի լուծում չի կարող լինել»,- ասաց նա:


Շարմազանովը նշեց՝ չնայած ռուս-ամերիկյան հարաբերությունների ոչ հարթ լինելուն՝ ղարաբաղյան հարցում այս երկրներն ունեն նույն դիրքորոշումը:
«Սա շատ կարևոր է: Եվ բոլոր այն հեքիաթները, որ մինչև հանդիպումները գրվում էր ադրբեջանական մամուլում, մենք տեսանք, որ հօդս ցնդեցին: Եթե գումարենք պարոն Նալբանդյանի մեսիջները, որ պետք է իրականացնել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի, Ժնևի պայմանավորվածությունները, գալիս են վերահաստատելու, որ հայկական կողմը ոչ միայն իր դիրքորոշումը չի փոխել, այլև հստակեցրել է դրանք: Որևէ սկզբունք չի կարող մյուսի նկատմամբ ունենալ առաջնայնություն: Սա հստակ ուղերձ է Ադրբեջանի ղեկավարությանը»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում պետք է իրատես լինել ու գիտակցել, որ այս խնդիրը չի կարող շուտափույթ լուծում ունենալ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումը:
Անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, թե «Ադրբեջանը կարող է լինել ԵԱՏՄ-ում, իրենք դրան դեմ չեն, բայց ոչ մեկին չեն կարող պարտադրել», Է. Շարմազանովն ասաց. «Երբ նման խնդիր լինի ԵԱՏՄ-ում, Հայաստանն իր տեսակետը կհայտնի»:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` ՀՀԿ մամլո խոսնակն ասաց. «Հումանիտար, տնտեսական, քաղաքական ու, նախ և առաջ, ռազմական ու ռազմավարական ուղղություններով դրանք կարելի է բնութագրել դաշնակցային հարաբերություններ»: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները ունեն բարձր փոխադարձ վստահություն ու մեծ հեռանկարներ:


ՀՀԿ-ում բարձր են գնահատել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան:
«Այսօր ևս մեկ անգամ հաստատեցինք, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որում ընդունել է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Շարմազանովը: Նա կարծում է, որ հեռուստաեթերում ՀՀԿ-ի ու Նժդեհի մասին, մեղմ ասած, ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից: «Նման հայտարարությունները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին ու պետությունն իր խողովակներով իր կարծիքը արտահայտել է»,- ասաց նա: «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդավար Վերոնիկա Կրաշենիննիկովան ՀՀԿ զինանշանը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ: Նա նշել է, որ Հայաստանը, անսպասելիորեն Եվրամիություն է պատրաստվում մտնել:

Դիտվել է՝ 7941

Մեկնաբանություններ