Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանի քունը չի տանում

Էրդողանի քունը չի տանում
23.11.2017 | 11:54

Սոչիում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ժամանակ «առիթ լինելու դեպքում» Թուրքիայի նախագահը մտադիր է օրակարգ բերել Լեռնային Ղարաբաղի հարցը` մեկնելուց առաջ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի «Սոչի գնալո՞ւ եք, Լեռնային Ղարաբաղի հարցը օրակարգում լինելո՞ւ է» հարցին, նա ասել է. «Նախորդ այցիս ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել ենք։ Սրա հետ կապված՝ Պուտինը այն ժամանակ ասել էր, որ ջանում է անել հնարավոր ամեն ինչ։ Ես նշեցի, որ պետք է ավելի զգայուն լինել այդ 5 շրջանի հարցում, քանի որ գործընթացը արդեն 30 տարի է դառնում։ Տարածաշրջանում այս խնդիրը լուծող ուժը Ռուսաստանն է։ Եռակողմ հանդիպման ժամանակ առիթ լինելու դեպքում հարցը կրկին օրակարգ կբերեմ։ Քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը մեզ համար առանձնահատուկ հարց է։ Այն մի կողմ չենք թողնի»։

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ