Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինն ու Թրամփն ընդգծել են Սիրիայում փոխգործակցության կարևորությունը

Պուտինն ու Թրամփն ընդգծել են Սիրիայում փոխգործակցության կարևորությունը
23.11.2017 | 11:56

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը երեքշաբթի հեռախոսազրույցում ընդգծել են Սիրիայում փոխգործակցության կարևորությունը՝ իրավիճակի քաղաքական կարգավորման անցման փուլում` լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ընդգծվել է Սիրիայում փոխգործակցության կարևորությունը՝ իրավիճակի քաղաքական կարգավորման անցման փուլում: Ավելին ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Պուտինն ու Թրամփը կոնկրետ ինչ միջոցներ են քննարկել Սիրիայում երկրների փոխգործակցության շուրջ:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ