Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Փոթորկի պատճառով կաթվածահար է եղել Փոթի և Բաթումի նավահանգիստների աշխատանքը

Փոթորկի պատճառով կաթվածահար է եղել Փոթի և Բաթումի նավահանգիստների աշխատանքը
23.11.2017 | 11:57

Վրաստանի սևծովյան ափին ուժեղ փոթորիկը կաթվածահար է արել Փոթի և Բաթումի նավահանգիստների աշխատանքը: Փոթի նավահանգստի կապիտան Վախթանգ Թավբերիձեն ասել է, որ նավերի մուտքն ու ելքը դադարեցվել է նոյեմբերի 21-ի երեկոյան:

«Գիշերը քամու ուժգնությունը կազմել է վայրկյանում 25-28 մետր, իսկ ալիքների բարձրությունը գերազանցել է 6 մետրը»,- ասել է Թավբերիձեն: Սև ծովում գրանցվել է մինչև 4 բալի հասնող փոթորիկ:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ