Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինն առաջարկել է Սիրիայի վերածննդի համալիր ծրագիր մշակել

Պուտինն առաջարկել է Սիրիայի վերածննդի համալիր ծրագիր մշակել
23.11.2017 | 11:59

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի և Իրանի նախագահների հետ Սոչիում կայացած հանդիպմանն առաջարկել է Սիրիայի վերածննդի համալիր ծրագիր մշակել: «Հաշվի առնելով ավերածությունների հսկայական մասշտաբները՝ կարելի է միասին մտածել Սիրիայի վերածննդի համալիր ծրագրի մշակման մասին»` ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում դեէսկալացիոն գոտիներ ստեղծելուց հետո հազարավոր փախստականներ վերադառնում են տուն: Պուտինն առաջարկել է հանդիպման մասնակիցներին քննարկել Սիրիայի հարցով ազգային երկխոսության համաժողովի անցկացման չափանիշները: «Սիրիացի ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր ապագան, համաձայնեցնի պետական կարգի սկզբունքները»,- շեշտել է ՌԴ նախագահը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Սիրիայում տիրող հակամարտությունը սկզբից ի վեր ուղեկցվել է օտարերկրյա միջամտությամբ և գրոհայիններին ցուցաբերվող արտաքին աջակցությամբ, ինչն էլ ձգձգել է իրավիճակի կարգավորումը:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ